Կառավարության որոշմամբ ՀՀ ջրային օրենսգրքում ամրագրվեց «ռեկրեացիոն գոտիներ» հասկացությունը (ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ թույլատրվում է քաղաքացիների հանգստի և զբոսաշրջության ու դրա հետ կապված սպասարկման ծառայության կազմակերպումը), ստեղծվեց իրավական հիմք ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման համար:
Ռեկրեացիայի նպատակով ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն։
