Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները, երկրները պետք է ընդունվեն դաշինք. Այս կոչով է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Հելսինկին և Ստոկհոլմը «աննախադեպ քայլեր են ձեռնարկել»՝ ի պատասխան Անկարայի ազգային անվտանգության օրինական մտահոգություններին, ասել է նա։
«Եկել է ժամանակը, որ բոլոր դաշնակիցները ավարտեն վավերացման գործընթացը և ողջունեն Ֆինլանդիային և Շվեդիային որպես Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամներ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից առաջ», – ասել է գլխավոր քարտուղարը կառավարությունների ներկայացուցիչների երրորդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: