ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ոչնչացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու գրոհայիններ:
Նշվում է, որ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները գործողությունն իրականացրել են այն բանից հետո, երբ ահազանգ են ստացել նրանց տեղաշարժի մասին: Իրավապահները փորձել են կանգնեցնել գրոհայինների մեքենան, սակայն մեքենայում գտնվողները կրակ են բացել:
Փոխհրաձգության ժամանակ գրոհայինները ոչնչացվել են:
Հայտնում է ТАСС-ը: