ԱԱՏՄ մասնագետների ստուգայցերի արդյունքում արձանագրվել են 15 խախտում

Ամենադիտվածներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված Քովիդ-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը։

ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 15 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

Երևանի տարածքային կենտրոն՝ 768 ստուգայց, 9 խախտում, 8 իրավախախտում, 11 տուգանք,

Հարավային տարածքային կենտրոն՝ 40 ստուգայց, 1 խախտում, 6 տուգանք,

Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 47 ստուգայց, 4 խախտում, 4 նախազգուշացում, 6 տուգանք,

Արևմտյան տարածքային կենտրոն՝ 94 ստուգայց, 2 նախազգուշացում, 1 տուգանք,

Արևելյան տարածքային կենտրոն՝ 86 ստուգայց, 1 խախտում, 2 նախազգուշացում, 8 ՎԻՎ արձանագրություն 11 տուգանք։

Ամենաթարմ