Ստուգայցեր՝ Մալաթիա-Սեբաստիայի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

Հրապարակող՝

Երեխաներիդ կերակրելու համար չպետք է թոռներիդ սպանես․ Թանկյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին

Ամենադիտվածներ

ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:

«Երևանի սննդի շղթայի 14 օպերատորների մոտ կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության արդյունքում միայն 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում և կազմվել արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ