Ստուգայցեր մայրաքաղաքի ոչ պետական մանկապարտեզներում

Հրապարակող՝

Ստուգայցեր մայրաքաղաքի ոչ պետական մանկապարտեզներում

Ամենադիտվածներ

ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Երևան քաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկողությունն իրականացվում է հաստատությունների կողմից ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ:

Ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող սպասքի և ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Կրթության տեսչական մարմնի կողմից խստացված մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ, իսկ ստուգայցերի արդյունքում ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/747588126077117

Ամենաթարմ