fbpx
Սպորտ

Սուարեսը վիրահատության կենթարկվի․ պաշտոնական

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կիրակի աջ ծնկի վիրահատության կենթարկվի։ Այս մասին տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

Իսպանիայի սուպերգավաթի «Աթլետիկոյի» դեմ խաղի ժամանակ ուրուգվայցի հարձակվողը վնասվածք է ստացել։ Հայտարարությունում հստակ նշված չէ վերականգնման ժամկետների մասին, սակայն ակնհայտ է, որ որոշ ժամանակ պահանջվելու է ապաքինման համար։

Նշենք, որ Լուիս Սուարեսը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման՝ հեղինակելով 14 գոլ, որոնցից 11-ը խփել է Լա լիգայում, 3-ը՝ Չեմպիոնների լիգայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ