fbpx
Կառավարություն

Կառավարության կողմից Գեղարքունիք գյուղում կտրվի սուբվենցիոն երկու ծրագրերի մեկնարկ

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում օրերս կտրվի ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերի մեկնարկը։ Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանը հայտնել է, որ սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի ներքին ցանցի վերանորոգում եւ վերակառուցում՝ տարբեր տրամաչափերի երկաթյա խողովակներով եւ կիսախողովակներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 840 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 9 միլիոն 360 հազար դրամը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ոռոգման ներքին ցանցի վերանորոգում կամ վերակառուցում տարբեր թաղամասերում, շուրջ 2 կիլոմետր երկարությամբ։

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի նոր խողովակաշարի կառուցում 1400 մետր երկարությամբ, որտեղ ասբեստի խողովակները փոխարինվելու են մետաղապլաստե խողովակներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 10 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 4 միլիոն 800 հազար դրամը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը։

Ավելի մանրամասն «Արմենպրես»-ում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ