fbpx
Աշխարհ

Սուդանի բանակը իշխանությունից հեռացրեց նախագահին և ցրեց խորհրդարանը

Սուդանի բանակը հայտարարել է նախագահ Օմար ալ-Բաշիրին իշխանությունից հեռացնելու և Սահմանադրությունը կասեցնելու, ինչպես նաև իշխանության գործող մարմինները, ներառյալ խորհրդարանը, ցրելու մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սուդանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: 30 տարի երկրի իշխանության գլուխ եղած Ալ-Բաշիրը «բանակի ձեռքում է»:

Սուդանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Ավադ բեն Աուֆը հայտարարել է երկրում իշխանությունը զինվորականներին անցնելու և անցումային ժամանակաշրջանի սկսվելու մասին:

«Ռեժիմն առաջվա պես չի արձագանքում առկա խնդիրներին, ուստի որոշում է ընդունվել, որ երկամյա անցումային ժամանակաշրջանում զինված ուժերն են ղեկավարելու երկիրը»,-ասել է գեներալը:

Բանակը նաև հայտարարել է 24 ժամով օդային տարածությունը փակելու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ