fbpx
Սպորտ

Ի՞նչ ձևաչափ է ունենալու Սուպերլիգան

Երեկ գիշերը եվրոպական առաջատար ակումբներից 12-ը հայտարարեցին Եվրոպայի Սուպերլիգայի ստեղծման մասին։

Այն լինելու է հետևյալ ձևաչափով․

մասնակցելու են 20 ակումբներ, որոնցից 15-ը՝ հիմնադիր-ակումբներն են, իսկ 5-ը՝ կորակավորվեն նախորդ մրցաշրջանի արդյունքներով,

հանդիպումներն անցկացվելու են շաբաթվա կեսին ու ակումբները շարունակելու են առանց ժամանակացույցի փոփոխության հանդես գալ իրենց ազգային լիգաներում,

մրցաշարը կմեկնարկի օգոստոսին, թիմերը կբաժանվեն 2 խմբի, որոնցից յուրաքանչյուրում կլինեն 10-ական ակումբներ, որոնք էլ կմրցեն միմյանց հետ տանն ու դրսում, իսկ հետո ամեն խմբից լավագույն 3-ը կանցնեն 1/4-րդ եզրափակիչ, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը գրավածները կխաղարկեն 1/4-րդի վերջին 2 ուղեգիրը փլեյ-օֆֆ ձևաչափով,

մինչև եզրփակիչը թիմերն անցկացնելու են երկուական հանդիպում, իսկ եզրափակիչն արդեն լինելու է մայիսին՝ չեզոք մարզադաշտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ