fbpx
Աշխարհ

Սուպերթայֆունը 13 մարդու կյանք է խլել

Առնվազն 13 մարդ մահացել է, երբ  «Լեկիմա» սուպերթայֆունը հասել է Շանհայի հարավային ափ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով չինական հեռուստատեսությանը:

Եվս 16 մարդ անհետ կորած է համարվում: Տարերքը Չժեցզյան նահանգում  ոչնչացրել է ավելի քան 200 տուն և վնասել 3200 շենք:

Չինաստանի պետական հեռուսատեսությունը հաղորդում է, որ չեղարկվել է 2100 թռիչք:

Շանհայի իշխանությունները փակել են նաեւ երկաթուղային հաղորդակցությունը մինչեւ Պուդուն միջազգային օդանավակայան:

Հիշեցնենք, որ Չինաստանում տարերքի հետ կապված վտանգի նարնջագույն աստիճան է հայտարարվել: Ավելի վաղ հաղորդել էր ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանման մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ