«Սիրիուս» գործարանից մինչև մեր օրեր. Սուքիասյանի հաջողությունների բանաձևը

Օգոստոսի 3-ին «Sputnik»-ը, ներկայացնելով հայտնի հաջողակներին, անդրադարձել է նաև Խաչատուր Սուքիասյանին։ Հեղինակը փորձել է գտնել հայտնիների հաջողության բանաձևը` խորհուրդ տալով օգտվել դրանցից:

«Նրանք սկսեցին ձգտել ինչ-որ բանի, փորձեցին ինչ-որ բանի հասնել, մինչդեռ անհաջողակները նման բան չեն անի: Դժբախտ մարդիկ կարծում են, որ իրենք անհաջողակ են, քանի որ նրանց բախտը պարզապես չի բերում: Նրանք դժգոհում են ճակատագրից, վստահ են, որ այդ ամենի պատճառը անկանխատեսելի հանգամանքներն են:

Ասում են, հաջողակը նա է, ով հավատում է իր հաջողությանը: Իսկապե՞ս: Ջոն Ռոկֆելլերը` ԱՄՆ-ից, Արիստոտել Օնասիսը` Հունաստանից, Սամվել Կարապետյանը` Ռուսաստանից, Խաչատուր Սուքիասյանը` Երևանից: Արևմուտքի հարուստներին մենք հարգում ենք, մերոնց, հիմնականում, չենք սիրում, բայց պետք է խոստովանենք` նրանք հյուսված են նույն մարմնից, որը մենք ունենք, նրանց ուղեղը նույն տեղում է, ինչ մերը»,- գրում է հեղինակը:

«Sputnik»-ը, մեջբերելով պրոֆեսոր Ուայզմանին, որն ուսումնասիրել է հաջողության հասնելու գրավականները, կարևորել է ինտուիցիան: Երջանիկների գրեթե ութսուն տոկոսը խոստովանել են, որ իրենց ներքին ձայնը կարևոր դեր է խաղացել կարիերայի ընտրության հարցում: Այս առումով Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, նույն Խաչատուր Սուքիասյանը և Սամվել Կարապետյանը բացարձակ ինտուիցիա ունեն:

Եզրափակելով իր նյութը` հեղինակը չի մոռանում պատահականությունների մասին:

«… Բոլորի կյանքում կա մի դեպք, առանց որի՝ Օնասիսը կարող էր մնալ մատուցող, Կարնեգին՝ պարզ ծառայող, Խաչատուր Սուքիասյանը` Սիրիուսի գործարանի փականագործ»:

Թարգմանությունը՝ Araratnews

Ամենաթարմ