Քաղաքականություն
23:27 02/08/2021

Ընդդիմությունում մեր հայ ընկերներն են, բոլորս քույր և եղբայրներ ենք. Խաչատուր Սուքիասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

24News-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը կարևոր են, և այդ գործընթացները պետք է սկսվեն։ Իսկ ռուսական կողմի ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին, կարծում եմ, կնպաստի, որ կրակոցները դադարեն:

Պատասխանելով այն հարցին, թե ընդդիմության հետ ինչպիսի հարաբերություններ կձևավորվեն, արդյո՞ք կառուցողական մթնոլորտ կստեղծվի, Սուքիասյանը պատասխանեց. «Նրանք մեր հայ ընկերներն են, քույր և եղբայրներ ենք, բոլորով պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ իրար աջակցենք, լսենք այլ մարդկանց կարծիքները և Հայաստանը զարգացնենք: Ամեն ինչ պետք է անենք հանուն Հայաստանի»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ