Սուրբ Թովմասի վանքը թվագրվում է X-XI դարերով: Այն գտնվում է Վանա լճի հարավային ափին ընկած բլուրներից մեկի գագաթին եւ ունի ծովահայաց գեղեցիկ դիրք: Պատմականորեն այն եղել է Ռշտունիք գավառի կարեւոր վանքերից մեկը։ Այստեղ պահվել է Սուրբ Թովմաս առաքյալի ձախ բազուկը, իսկ մեկ այլ ավանդության համաձայն՝ ամբողջ մարմինը։ Վանքից 100 մետր արեւմուտք գտնվում է հայկական գերեզմանոցը, որի զարդարուն տապանաքարերը դեռեւս պահպանվում են:
Վանքին կից տեսանելի են Պարծիս կամ Մեզրե գյուղատեղին՝ եկեղեցու մնացորդներով։ Վանքից 2 կմ հարավ-արեւելք գտնվում է Գանձակ հին հայկական գյուղը, որը ներկայումս կոչվում է Altınsaç: Եկեղեցու վրա գտնվող հայկական արձանագրության համաձայն՝ վանքը վերանորոգվել է 1581 թ․, իսկ արդեն 1671 թ․ Թումա վարդապետի ձեռամբ նորոգվել են նրա շուրջը եղած պարիսպները: Վանքը եւս մեկ անգամ վերանորոգվել է 1801 թ․ ու գործել մինչեւ 1915 թվականը:
Վանքի կոորդինատներն են՝ 38°25’00″N 42°52’26″E։
Սարո Սարոյան



