6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներից Սուրեն էլոյանը քիչ առաջ 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: Նման որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեսուչ Վաղարշակ Լալայանը եւ տեղակալ Սամսոն Առաքելյանը, ըստ իրավապահ մարմինների՝ 1 միլիոն դրամ կաշառք ստանալու պահին «մերկացվել են» հոկտեմբերի 22-ին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից):
աղբյուրը՝ armtimes.com