ՀՀ Կառավարության որոշմամբ Սուրեն Թովմասյանը նշանակվեց կադաստրի կոմիտեի ղեկավար:
Այս մասին տեղեկացնում են Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։
Հիշեցնենք, որ Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահը Սարհատ Պետրոսյանն էր, ով ազատվեց այդ պաշտոնից Կառավարության որոշմամբ՝ սույն թվականի հոկտեմբերի 30-ին։