ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում այսօր առկա է մառախուղ, ինչը կարող է ազդել ճանապարհային տեսանելիության վրա։ Վարորդներին հորդորում են ցուցաբերել առավել զգուշություն մառախուղի պայմաններում։
Նախարարությունը հայտնում է նաև, որ ՀՀ տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են, բացառությամբ որոշ հատվածների, որտեղ շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Համապատասխանաբար, երթևեկությունն այս հատվածներում դադարեցված է պայթեցման աշխատանքների ժամանակ՝ անվտանգությունն ապահովելու համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։