ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա 27 մեղադրյալ։
Քննչական կոմիտեից տեղեկացին նաև, որ այս պահին կալանավորված անձ չկա։
Նշենք, որ այդ դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մեղադրյալի կարգավիճակ ունեն Մեղրիի քաղաքապետը և փոխքաղաքապետը, Գորիսի փոխքաղաքապետը, Շուռնուխի նախկին գյուղապետը։

