ԱՄԷ
Հայաստանը կարող է Ռուսաստանից նոր վարկ ստանալ
Հայաստանը Ռուսաստանից կարող է զենքի գնման համար նոր վարկ ստանալ՝ 100 մլն դոլարի ներկայիս պայմանագրի իրականացումից հետ, այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Դա հնարավոր է: Շատ վաղ է խոսել կոնկրետ զենքի անվանացանկի մասին», – ասել է Դավիթ Տոնոյանը՝ IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ: Աղբյուր ՝https://www.aysor.am
Հայաստանը ցանկանում է գնել 12 միավոր Су-30СМ կործանիչ
Հայաստանը պլանավորում է մինչև 2019թ. վերջ կամ 2020թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ: Ինչպես հաղորդում «Ռիա նովոստի»-ն, IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից,…
Դավիթ Տոնոյանն ԱՄԷ-ում քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկի հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի…
ՀՀ պատվո պահակային վաշտի ելույթը IDEX-2019 ցուցահանդեսի բացման ժամանակ (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Աբու Դաբիում մասնակցում է IDEX-2019 ցուցահանդեսին, որում ներկայացված է նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։ Աբու Դաբիում Հայաստանի պատվո պահակային վաշտը հանդես է եկել դիտարժան ելույթով։ Տեսանյութը՝ ստորև. https://www.facebook.com/AzatTV/videos/533115330545785/?__xts__[0]=68.ARCX6DONqXV-qIxvWRfYDUblaK6fVJ7bxj8WurGTH0HFnaJLJ3aB4hJUkG4Cyblh57DeQohnERqa2Vh5_3oaJlcJkYohYvLLZK-S7F6iLu5ms_bM8f00dp0fjoJBdfHrVOd23oV2GOehpDveu83H9colMKJvYF2y3dp86G-Ah3ocjLJM3rviNuKWYDL4RdXpipVqS7jNyAjXD6u_WyOv_BL2OX0jDAN8hzVbpZ19FCV_gS0g4NAoxZxvBJbXZfEkP9IHstwu0vVF_SBMqJmfLHmgiPtaHczlz6bkXZuh9RUv5-bFh8JYWIEnfWeeNMoPKOFfNLe43RWDyqc&__tn__=-R
ԱՄԷ-ում հայտնվել է աշխարհում առաջին լողացող սուպերմարկետը
Պատվերն ընդունում են հեռախոսով կամ բջջային հավելվածի միջոցով, իսկ արդեն 45 րոպե անց ձեզ ամեն ինչ հասցվում է: Լողացող սուպերմարկետում առկա է 3 հարյուր անուն ապրանք: «Մեր նավն ունի տարբեր գործառույթներ, ոչ միայն վաճառքի: Այն կարելի է օգտագործել նաև ջրում անհապաղ օգնություն ցուցաբերելու համար: Կան փրկարարական նավակներ»,- պատմում է «ջրում սուպերմարկետի» ճարտարապետ Ահմեդ Յուսուֆը: Բացի…
ՀՀ պաշտպանության նախարարը Աբու Դաբիում կմասնակցի ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ։ Այդ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաև Հայաստանում մշակված զենքի ու ռազմական արտադրանքի 30-ից ավելի նմուշներ։ Տոնոյանի ժամանումից հետո մի քանի լուսանկար…
Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«The National»-ն անդրադարձել է ԱՄԷ-ի հայ համայնքին
Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պատմական այցի համատեքստում «The National»-ն անդրադարձել է կրոնական բազմազանությանը, ԱՄԷ-ում բնակվող տարբեր դավանանքի ազգերի: Խոսելով 10-ից ավելի ազգերի, այդ թվում, հայերի մասին, ովքեր եկել են ԱՄԷ աշխատելու, նշվում է, որ կրոնական բազմազանության համատեքստում ուսումնասիրվել է յուրաքանչյուր հավատքի հիմքում ընկած ծիսակարգերը: Անդրադառնալով հայ համայնքին՝ պարբերականը նշում է, որ հայերը…
Աբու Դաբիում «աբրահամական կրոնների տուն» են կառուցելու
Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը կարգադրել Է Աբու Դաբիում կառուցել «աբրահամական ընտանիքի տուն»: Ըստ Twitter-ում Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնի պաշտոնական Էջում զետեղված հայտարարության՝ դա արվելու Է, որպեսզի «հավերժացվի Ֆրանցիսկոս պապի և գլխավոր իմամ Ահմադ աթ Թեյիբի պատմական այցը և արտացոլվի Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) տարբեր համայնքների խաղաղ գոյակցությունը», տեղեկացնում Է…
Հռոմի Պապը պատրաստ է Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի կարգավորման միջնորդ դառնալ
Հռոմի պապը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, եթե դրան համաձայն լինեն հակամարտող երկու կողմերը, գրում է AP-ն: Նշվում է, որ Հռոմի պապը նման հայտարարություն է արել ինքնաթիռում` ԱՄԷ-ից Վատիկան վերադառնալիս: Նա նշել է, որ ստացել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակը, որում նա կոչ է արել վերսկսել բանակցությունները, սակայն պապը դեռ…
Հռոմի պապը հանդիպել է ԱՄԷ-ի ղեկավարության հետ
Ֆրանցիսկոս պապը Արաբական թերակղզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պատմության մեջ առաջին այցի ընթացքում հանդիպում Է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել Է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը: Հանդիպմանը մասնակցել են Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայյանը, ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը և…
Վենեսուելան ԱՄԷ-ին 15 տոննա ոսկի կվաճառի
Վենեսուելայի Կենտրոնական բանկն առաջիկայում նախատեսում է 15 տոննա ոսկի վաճառել ԱՄԷ-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով վենեսուելական աղբյուրներին: Հաղորդվում է, որ ԱՄԷ-ի իշխանությունները ոսկու դիմաց կանխիկ եվրո կվճարեն, բայց թե որքան, առայժմ չի նշվում: Ընդհանուր առմամբ, Կարակասը մտադիր է վաճառել 29 տոննա ոսկի: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Երկրի…
ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում…
ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ծրագրում են համատեղ կրիպտոարժույթ ստեղծել
ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան հայտարարել են համատեղ կրիպտոարժույթ ստեղծելու պլանների մասին՝ երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդման շրջանակում։ Այս մասին հայտնում է էմիրությունների WAM լրատվական գործակալությունը։ Թվային արժույթի ներդրման նպատակն անդրսահմանային վճարումները դյուրացնելու հնարավորությունն է, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումն ու կիբերանվտանգության ռիսկերի գնահատումը։ Շրջանառության մեջ դրվելուց հետո կրիպտոարժույթից կարող են օգտվել կենտրոնական և կոմերցիոն բանկերը։ Երկու երկրները…















