Վենեսուելայի Կենտրոնական բանկն առաջիկայում նախատեսում է 15 տոննա ոսկի վաճառել ԱՄԷ-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով վենեսուելական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ ԱՄԷ-ի իշխանությունները ոսկու դիմաց կանխիկ եվրո կվճարեն, բայց թե որքան, առայժմ չի նշվում: Ընդհանուր առմամբ, Կարակասը մտադիր է վաճառել 29 տոննա ոսկի:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Երկրի խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն իրեն հռչակեց պետության առաջնորդ և նրան աջակցություն հայտնեցին մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը: Հունվարի 31-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով Գուայդոյին ճանաչեց երկրի ժամանակավոր, օրինական նախագահ:
