Աշոտ Ղուլյան
Շուշիում Արցախի Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագ է մատուցվել
Մայիսի 10-ի առավոտյան Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Արցախի իր պաշտոնակցի՝ Աշոտ Ղուլյանի և բարձրաստիճան զինվորականության հետ մասնակցել է Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին:
Հանդիպել են Հայաստանի և Արցախի օրենսդիր մարմինների ղեկավարները
Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհավորել է մայիսյան եռատոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին մայիսի 9-ին Արցախում լինելու կապակցությամբ՝ կարևորելով մեր միասնական հաղթանակն ու Պաշտպանության բանակի ստեղծումը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ պետք…
Հայերիս համար անցյալը ոչ միայն ուղղակի իրողություն է, այլև ներկայի ու սեփական կենսագրության անբաժան մաս. Աշոտ Ղուլյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ, որում ասված է. «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու օրն է: Այսօր, նաև այն մարդկանց փառաբանելու օրն է, ովքեր ի հեճուկս 1915-ի արհավիրքների շարունակեցին պայքարել՝ ապրելով նաև բոլոր չապրած կյանքերի փոխարեն, ստեղծելով նաև իրենց զոհված հայրենակիցների երազած Հայաստանը: Հայերիս…
Բակո Սահակյանը ընդունել է ՀՀԿ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Նախագահն արժևորել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Աշոտ Ղուլյան․ «Ապրիլին Արցախ շտապողների հոսքը նշանակում էր, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժ է»
2016թ-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի: Այս մասին Ապրիլյան պատերազմի թեմայով իր ֆեյսբուքյան գրառման մեջ ասել է Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը։ «Ռազմաճակատում ուս ուսի կռվող մի քանի սերունդներ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի…
Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 22-ին շնորհակալական նամակ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերին, ում ղեկավարությամբ մարտի 19-ին Օտտավայում Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամների խումբ է ձևավորվել: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի տիկին Հարդեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից երախտագիտություն եմ հայտնում Ձեզ և խմբի…
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպանի հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հետ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կառույցների հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության առկա վիճակին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ…
Արցախի ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում
Արցախի ԱԺ նախագահ՝ Աշոտ Ղուլյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով միջոցառման ժամանակ։ Ստորև ներկայացնում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքի կողմից ներկայացված ելույթն ամբողջությամբ. «Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպական խորհրդարանում ներկա գտնվել անչափ կարևոր՝ «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով կազմակերպված միջոցառմանը: Որպես օրենսդիր և…
ԱՀ Ազգային ժողովի հետ կձևավորենք համագործակցության հանձնաժողով. Արարատ Միրզոյան
«ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանականների հետ հանդիպմանը ունեցանք բավականին անկեղծ և հետաքրքիր զրույց ամենատարբեր հարցերի վերաբերյալ»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ ամենաինտենսիվ կերպով շարունակելու հարաբերությունները: «Շուտով կձևավորվի ԱՀ Ազգային…
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է Հայաստանի ԱԺ նախագահին
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ պարոն Միրզոյան,Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանը իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես էլ համահայկական…









