ավագանի
Մարտի 19-ին կգումարվի Երևանի ավագանու հերթական նիստը
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2019 թվականի մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավագանու անդամը հացադուլ է սկսել․ նա պահանջում է դադարեցնել գյուղապետի լիազորությունները
Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարդանյանը նշել է, որ հացադուլն անժամկետ է: Ավագանու խոսքով՝ Համայնքում ստուգումներ են կատարվել և խախտումներ են արձանագրվել, որոնց ընթացք չի տրվել, չնայած, որ գյուղապետի վրա կա հարուցված քրեական գործ։ «Գյուղապետն իր լիազորություններն…
Շրջանառության մեջ է դրվել ավագանու և գործադիրի հարցուպատասխանի հնարավորություն տվող նախագիծ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է շրջանառության մեջ նոր նախագիծ դնելու մասին: «Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ավագանու որոշման նախագիծ, որով ավագանու անդամները կկարողանան ավելի կանոնակարգված կերպով քաղաքապետին ներկայացնել քաղաքացիների բարձրացրած խնդիրները և հարցադրումները ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց շուրջ։ Գործող կանոնակարգը չի նախատեսում նիստի ընթացքում բարձրաձայնել…
Թուրքիայում հայ պատգամավորը որոշել է դառնալ Ստամբուլի ավագանու անդամ
Հայազգի Սելինա Դողանը, որ Թուրքիայի ազգայնական ԺՀԿ կուսակցությունից ընտրված պատգամավոր է երկրի խորհրդարանում, որոշել է թեկնածությունը դնել Ստամբուլի ավագանու ընտրությունների ժամանակ։ Նա առաջադրվելու է իր հարազատ Շիշլի թաղամասում։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Դողանը առաջին հայերից է, որ թուրքական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել տասնամյակների ընդմիջումից հետո։ Նա ներկայացնում է Թուրքիայի հանրապետության հիմնադիր…
Ժամը 11-ի դրությամբ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 11։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ 10 հազար 676 ընտրող ունեցող Վարդենիս համայնքում քվեարկել է 7,99 տոկոսը, 14 հազար 297 ընտրող ունեցող Իջևանում՝ 9,82 տոկոսը։ Ընտրողներն ամենաակտիվն են Ձորագետում՝ 27,96 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 2,29 տոկոս։ Փետրվարի 17-ին Գեղարքունիքի,…
Մարզերում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
Հայաստանի մարզերի 24 համայնքներում առավոտյան 08:00-ին բացվել են ընտրական տեղամասերը: Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավար են ընտրում: Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ ավագանու անդամի ընտրություններ են անցկացվում: Ընտրական տեղմասերը կփակվեն 20:00-ին: 24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝…
Ավագանու դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է մշակվում
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ավագանիների դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է պատրաստում: Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝պատասխանելով պատգամավորների հարցերին: «Մենք հիմա օրենսդրական նախաձեռնություն ենք պատրաստում, որը, համոզված եմ, բուռն քննարկումների տեղիք կտա: Կարծում ենք, որ քաղաքական այս իրողությունները հաշվի առնելով, պետք է որոշակիորեն բարձրացնել ավագանիների…
Տրանսպորտի խնդրի մասին հաշվետվություն կլինի փետրվար ամսվա վերջում․ Հրաչյա Սարգսյան
Երևանի ավագանու այսօրվա նիստին հաջորդել է հարցուպատասխանը՝ ավագանու անդամների, վարչության պետերի և համայնքների ղեկավարների միջև: Առաջին հարցը վերաբերել է տրանսպորտի խնդրին, թե ո՞ր շրջանում է բարեփոխումների ծրագիրը. «Վերջնական հաշվետվությունները մենք կունենանք փետրվար ամսվա վերջում, որից հետո հանձնաժողովում քննարկում կունենանք: Խոստանում ենք»,- ասել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ այս պահին կատարվող քայլերը վերաբերում…
Ջերմուկի ավագանին դեմ եղավ նախարարության առաջարկին
hetq.am -ի փոխանցմամբ՝ Ջերմուկի ավագանու նիստին ներկա բոլոր վեց անդամները դեմ քվեարկեցին «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին: Նշենք, որ Ջերմուկի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի ուժը կորցրած ճանաչի 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը, որով արգելվում է Ջերմուկում մետաղական հանքեր շահագործել: Նման որոշման նախագծի…
Երևանի քաղաքապետարանն ընդունեց տեղական տուրքերի մասով արտոնություններ սահմանելու որոշումը
Երևանի ավագանին սկսել է այն հարցի քննարկումը, ըստ որի՝ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց՝ 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ: Հիմնական զեկուցողն է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Հարությունյանը:…
«Իմ քայլը» դաշինքից ավագանու 8 անդամների լիազորությունները դադարեցվել են
«Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններում մանդատ ստացած ավագանու մի քանի անդամների լիազորությունները, ԿԸՀ որոշմամբ, այսօր դադարեցվել են: Ավագանու արդեն նախկին անդամները այժմ ԱԺ պատգամավորներ են: Ավագանու մադատը վայր են դնում. Արուսյակ Ջուլհակյանը Սոնա Ղազարյանը Ալեքսանդր Ավետիսյանը Գայանե Աբրահամյանը Նարեկ Զեյնալյանը Արթուր Դավթյանը Նարինե Խաչատուրյանը:
Ի՞նչ հարցեր են քննարկվել երեկ քաղաքապետարանում՝ Նիկոլ փաշինյանի և հանդիպման մասնակիցների միջև
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարան է այցելել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել էր՝ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ, իսկ թե ինչ հարցեր էին քննարկվել, Մարությանը չէր մանրամասնել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ վարչապետի պաշտոնակատարը «Իմ…
Երևանի ավագանին թեժ քննարկումներից հետո հաստատեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն
Երևանի ավագանին թեժ քննարկումների և քննադատություններից հետո հաստատեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն, որով նախատեսվում են 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտներ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախսեր, դեֆիցիտը՝ (պակասուրդը) 1 մլն 269.240 հազ. դրամ։ Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց ձայների 38 կողմ, 5 դեմ, և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝…
Վաղը կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ վաղը Արմավիրի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը»: Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հանդիսանում է «Արմավիրի պատվավոր քաղաքացի»՝ սկսած 2006 թվականից:
Ավագանու դերի բարձրացման հետ կապված խնդիր ունենք, որը հնարավոր է լուծել, եթե կրճատենք համայնքի ղեկավարի ու քաղաքապետի լիազորությունները. Անի Սամսոնյան
Հայաստանի համայնքներում գործող ավագանիներն իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը ավագանու դերի բարձրացումն են համարում: Այս մասին դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ավագանիների 1-ին համաժողովի ընթացքում «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «Ավագանու դերի բարձրացման հետ կապված խնդիր ունենք, որը հնարավոր է լուծել, եթե կրճատենք համայնքի ղեկավարի ու քաղաքապետի լիազորությունները: Կան լիազորություններ, որոնք…















