fbpx
Կառավարություն

12:58 13/2/2019

Ավագանու դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է մշակվում

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ավագանիների դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է պատրաստում:

Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք հիմա օրենսդրական նախաձեռնություն ենք պատրաստում, որը, համոզված եմ, բուռն քննարկումների տեղիք կտա: Կարծում ենք, որ քաղաքական այս իրողությունները հաշվի առնելով, պետք է որոշակիորեն բարձրացնել ավագանիների դերը: Որոշ դեպքերում ավագանիներին լիազորություններ տալ համայնքի ղեկավարի պաշտոնանկության հարցը լուծելու համար: Հիմա Տարածքային կառավարման նախարարությունն աշխատում է օրենսդրական այդ նախաձեռնության վրա, և առաջիկայում այդ նախագիծը կհասնի Ազգային ժողով»,- ասաց Փաշինյանը:

Վերեվ