ավագանու անդամ
ԿԸՀ-ն Դավիթ Զախարյանին Երևանի ավագանու նոր անդամի մանդատ է շնորհել
Այսօր կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Քաղաքապետի որոշմամբ` դադարեցվել են ավագանու անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Երևանի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասված է Հայկ Մարությանի որոշման մեջ:


