ավագանու անդամ
Աշտարակ համայնքի ավագանու անդամի ընկերության մրցույթային հաղթանակները
Աշտարակ համայնքի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը մասնակցում է մրցույթներին, կնքելով 966 մլն դրամի պայմանագրեր։
Շիրակի մարզպետի եղբայրը հրաժարվում է Գյումրիի ավագանու անդամի լիազորություններից
ՀԻմք ընդունել ՏԻՄ օրենսգրքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը: Նա նաև նշել է. «Որոշումը կապված է նախ և առաջ ՔՊ վարչության վերջին նիստին քաղաքական պատասխանատվության սկզբունքի վերահաստատումից:…
Քաղաքապետարանում 10-ից ավելի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա. Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այս հրաժարականների շքերթում ամենահետաքրքրական նախադասությունը` «իր դիմումի համաձայն»-ն է: Քաղաքապետարանում միայն թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ այս իշխանությունները կադրային լուրջ խնդիրներ ունեն, բայց նաև խորը բարդույթ: Իմ լավ ընկերներից մեկը մի օր ներկա…
Դավիթ Խաժակյանը պետք է մնա ավագանու կազմում․ Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է․ «Դավիթ Խաժակյանը պետք է մնա Երևանի ավագանու կազմում, ինչու՞։ Աքսիոմա թիվ 1 Առանց ընդդիմության, թեկուզ մեկ հոգով ներկայացված, չի կարող լինել վերահսկողություն մեծամասնությսն իշխանության նկատմամբ։ Դ.Խաժակյանը ներկայացնում է կոնկրետ փաստեր, որոնք վերաբերվում են քաղաքապետի և քաղաքապետարսնի գործունեությանը, և որոնց հիման վրա բարձրացնում է հարցեր, որոնց պետք է…
ԼՀԿ-ն պետք է նախապես իմանար, թե ում հետ է պատրաստվում ճանապարհ անցնել․ Փաշոյան
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Դավիթ Խաժակյանն այս պահի դրությամբ ամենավառ ու ամենաարդյունավետ ընդդիմադիր գործիչներից մեկն է։ Այս տեսանկյունից անընդունելի է նրա գործունեության կասեցումը ավագանիում։ Բայց կա նաև խնդրի մյուս կողմը․ նա ստիպված է աշխատել այնպիսի մի խմբակցությունում, որի մյուս անդամները անհասկանալի և իռացիոնալ գործունեությամբ են զբաղվում։ Իսկապես այդ կանայք ոչ կոմպետենտ…
Այսուհետ հասանելի կլինեն ավագանու նիստերի քվեարկությունների անհատական տվյալները
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ Քաղաքային իշխանություն > Երևան քաղաքի ավագանի բաժնում արդեն հասանելի է նոր բաժին՝ Ավագանու նիստերի քվեարկություններ, որտեղ տեղադրվելու են, թե ավագանու նիստերին ավագանու անդամը որ հարցին ինչպես է քվեարկել։ Բացի դրանից՝ ավագանու անդամի կենսագրությունը բացելիս հասանելի է նաև, թե նա…
Առանց փաստաթղթերը նայելու խոսելն այնքան էլ խելամիտ չէ․ Գայանե Մելքոմյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է․ «Մեր ընդդիմադիր գործընկերները երեկ վստահորեն հայտարարում էին, թե իբր Տերյան 5 շենքի թույլտվությունն 12 հարկի համար է եղել, բայց Հայկ Մարությանի «թեթև ձեռքով», նվերի դիմաց, ավելացվել է՝ դառնալով 22: Հետո թերևս հասկացան, որ առանց փաստաթղթերը նայելու խոսելն այնքան էլ խելամիտ…
Կզարմանայի եթե «զելյոնկան» չլիներ «հերոս» Քոչարյանի աջակիցը․ Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը Facebook-ի իր էջում գրել է «Կզարմանայի եթե «զելյոնկան» չլիներ «հերոս» Քոչարյանի աջակիցը, չպայքարեր Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, իր էջում ոսկեղենիկ հայերենով «ավանդական» քֆուրներ շաղ չտար, մեկ էլ Գևորգ Պետրոսյանի ու Սոնա Աղեկյանի հետ չտար-առներ: Մեր ազգի բախտը «ազգի փրկիչներ»-ի ու «հերոս»-ների հարցում բերել ա»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10157926869923627&id=787508626 Հիշեցնենք, որ երեկ…
Երևանում արդեն կարող եք հանդիպել նարնջագույն հագուստով մաքրուհիների. Աշոտ Սարգսյան
Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է. «Երևանում արդեն կարող եք հանդիպել նարնջագույն հագուստով մաքրուհիների, դա արդեն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցներն են»: https://www.facebook.com/SargsyanAshot/posts/2542400109140230
Ծնվել է Արմեն Սարգսյանի և Նարե Համբարձումյանի առաջնեկը
Երևան քաղաքի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել իր առաջնեկի լույս աշխարհ գալու մասին։ Նրա կինը «Հանրային» հեռուստաընկերության հաղորդավարուհի Նարե Համբարձումյանն է։ Նա գրել է․ «Մարկ Արմենի Սարգսյան 19:08:19»։ https://www.facebook.com/armsargsian/posts/1180431812163016 https://www.facebook.com/armsargsian/posts/1180431812163016
Կոմիտաս վարչական շրջանում տարածք է ապամոնտաժվում
Կոմիտաս վարչական շրջանում տարածք է ապամոնտաժվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը և կից լուսանկար հրապարակել: «Կոմիտասի շուկայի հարակից մայթը ազատվում է կրպակներից», – գրել է Լևոն Զաքարյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=2799903610081750&set=a.665021743569958&type=3&theater
Հայտնի դարձած երթուղայինի ծխող վարորդը կհեռացվի աշխատանքից․ Լևոն Զաքարյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից։ Իմ անձնական կարծիքը ասեմ էս մասին ։ Սա հարցի լուծում չի և որպես ավագանու անդամ պատկան կառույցնեից պահանջում եմ հարցի խորքային լուծում այդ թվում պահելով վարորդների…
«Իմ քայլի» ավագանու անդամը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Հաղորդավար, պրոդյուսեր, «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս տեղեկությունը նա հաստատաեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: «Նշանակվել եմ ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ կառավարության որոշման՝ 6 ամսվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի՝ կարող է վաղը լինել, կարող է՝ 6 ամիս հետո: Ես չգիտեմ, թե 6 ամիս հետո իմ թեկնածությունը…
Սա խայտառակություն է, նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ավագանու նիստերի դահլիճից և գրել. «Ավագանու նիստը ընդմիջումից հետո չվերսկսեց: 57 հոգանոց մեծամասնությունը հարկ չհամարեց գոնե ներկայություն ապահովել: Սա պարզապես խայտառակություն է. նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով»: https://www.facebook.com/khazhakyan/posts/1527383337395455
ԿԸՀ-ն Դավիթ Զախարյանին Երևանի ավագանու նոր անդամի մանդատ է շնորհել
Այսօր կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:















