Ատոմ Ջանջուղազյան

  • Ֆինանսների նախարարը չի կարծում, թե կառավարության ծրագիրը չափելի չէ

    Ֆինանսների նախարարը չի կարծում, թե կառավարության ծրագիրը չափելի չէ

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէ Ազգային ժողովի պատգամավորների այն դիտարկմանը, որ թվերի բացակայության պատճառով Կառավարության ներկայացրած ծրագիրն անչափելի է: Այս մասին Ջանջուղազյանն ասաց փետրվարի 13-ին՝ Ազգային ժողովում պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: «Որ կարող է այդպիսի տեսակետ գոյություն ունենալ, իհարկե, համաձայն եմ, բայց, որ դա միակ ճանապարհն է հսկողություն իրականացնելու, բնավ համաձայն չեմ: Որովհետև…

  • Ֆինանսների նախարարը խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման է

    Ֆինանսների նախարարը խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման է

    Այս պահին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպում է անցկացնում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Խմբակցությունը նախարարին հրավիրել է հարկային օրենսգրքի նախագծի փոփոխությունների և պարգևավճարների թեմայով քննարկման: Մինչ հանդիպումը ֆինանսների նախարարն անդրադարձավ այն քննադատություններին, որ կառավարության ծրագրում հստակ ներկայացված թվեր քիչ կան: «Շատ օրինաչափ է որևէ ծրագրի քննադատությունը, և համոզմունք կա նաև, որ կարծիքների…

  • Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար

    Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար

    Հայաստանի նախագահի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ Ֆինանսների նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար», – ասված է նախագահի հրամանագրում։ 

  • Անտառապահին հատուկ արտահագուստ պետք է տրվի. Փաշինյան

    Անտառապահին հատուկ արտահագուստ պետք է տրվի. Փաշինյան

    Անտառապահներին արտահագուստ տրամադրելու հարցը գործադիրն այսօր բավական երկար քննարկեց և ի վերջո հավանության արժանացրեց: Որոշումը ներկայացրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Գրիգորյանն առաջարկեց անտառային կոմիտեի խնայված միջոցներից 37,2 միլիոն դրամը փոխանցել Հայանտառ ՊՈԱԿ-ին, որպեսզի կանոնադրական խնդիրների լուծման նպատակով անտառապահներին հատուկ համազգեստ տրամադրվի, որը նախկինում չի տրամադրվել: «Որոշակի առումով կտարբերակվի անատառապահը քաղաքացուց, որը գտնվում է անտառում»,…