Արմեն չարչյան
Հայտնի է, թե ով է լինելու Չարչյանի գործով դատավորը
Ռոբերտ Քոչարյանի գլխավոր «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ քերական գործն արդեն դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։ Չարչյանի քրգործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։
Չարչյանի պաշտպանների բողոքը մերժվեց․ նա կմնա կալանքի տակ
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի որոշման կալավորման դեմ բողոք էին ներկայացրել բժկի պաշտպանները։ Միջանկյան նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Այսպիսով՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Չարչյանի պաշտպանների…
Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են Վարդաշեն ՔԿՀ. պաշտպան
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Արմեն Չարչյանը ներկա պահին գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ «Նրան շաբաթ օրն են տեղափոխել ՔԿՀ։…
Արմեն Չարչյանի գործը կուղարկվի դատարան
Իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ այսօր ժամը՝ 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ «Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղղարկել դատարան։ Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության…
Չարչյանը վիրահատվել է
Լրագրողների հետ զրույցում Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ենթարկվել է բժշկական միջամտության: Նա մանրամասնել է, որ բժիշկը վիրահատվել է, անեսթեզիայի միջոցով իրականացվել է սրտի ստենտների վիճակի ուսումնասիրություն։ «Նրա առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են հունիսի 23-ին կայացրած կալանավորման որոշմանը։ Ես իսկապես հույս ունեմ,…
Ցանկալի կլիներ, որ Չարչյանի փաստաբանները տիրապետեին քրեադատավարական տարրական նորմերին․ ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՀՔԾ պաշտոնական կայքից։ «Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արմեն Չարչյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 23-ի…
ԱԺ 7 պատգամավոր Չարչյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացրել
Հունիսի 28-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։ /ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն/ Հարգելի պարոն Մարգարյան, Ձեր վարույթում է գտնվում թիվ 62210621 քրեական գործը։ Մայր Աթոռը նույնպես միացել է Արմեն Չարչյանի ազատ արձակման պահանջին ՀՔԾ-ն պարզաբանում…
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Արմեն Չարչյանի պաշտպանության կողմի հայտարարության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարության վերաբերյալ, թե որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները: ՀՔԾ պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է․ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ…
Լավ վիրաբույժ լինելը քաղաքական հանցագործության արդարացում չէ
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը դատախազության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում ու պահանջում դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը վերացնել։ Այսօր դատախազության դիմաց ակցիա իրականացնող քաղաքական ուժի ղեկավարը ժամանակին անտեսում էր Սահմանադրական դատարանի որոշումները, իսկ դատավորները իր նախագահության ժամանակ բացահայտ քաղաքական ճնշման էին ենթարկվում։ «Հայաստան» դաշինքի կողմից բազմիցս շահարկվել է այն…
Մայր Աթոռը նույնպես միացել է Արմեն Չարչյանի ազատ արձակման պահանջին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Խորը մտահոգությամբ տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին: Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար…
Ակնկալում ենք Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ․ Իզմիրլյան ԲԿ
«Իզմիրլյան» Բ/Կ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։ Երեկ մեր բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով…
Հայաստան դաշինքը բողոքի ակցիա կանի դատախազության դիմաց
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ «Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում․ իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին։ Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր…
ՄԻՊ-ն այցելել է հիվանդանոց՝ Արմեն Չարչյանին տեսակցության
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանն այցելել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին տեսակցության: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Հիշեցնենք, որ Չարչյանը երեկ 1 ամսով կալանավորվեց՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Հիշեցնենք նաև, որ կալանավորման որոշումից հետո հայտնի դարձավ, որ Չարչյանը…
ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները
Հայաստանի Հարապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները: «2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Ա. Չ.-ի կողմից, բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն,…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Չարչյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ․ Աբրահամյան
Ինչպես արդեն տեղեկացվել է, բժշկակակ հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ա.…









