բահրեյն
Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու…
Ցուցարարները գրոհել են Բաղդադում Բահրեյնի դեսպանատունը
Ավելի քան 200 ցուցարար ներխուժել է Բաղդադում Բահրեյնի դեսպանատան բակ և պոկել թագավորության դրոշը, որ բողոք արտահայտի Բահրեյնում ԱՄՆ-ի կողմից իրականացվող հանդիպման դեմ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ոստիկանությունն օգտագործել է մարտական փամփուշտներ ամբոխին ցրելու համար, ոչ ոք չի տուժել։ «Մենք հանեցինք Բահրեյնի դրոշը, որպեսզի հասկացնենք, թե…
Բահրեյնի թագավորը կարգադրել է վերականգնել 551 բահրեյնցիների քաղաքացիությունը
Բահրեյնի թագավոր Համադը կարգադրել է վերականգնել 551 բահրեյնցիների քաղաքացիությունը, որոնք ավելի վաղ զրկվել էին դատարանի վճռով: Որոշումը կայացվել է մի քանի օր անց, երբ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր մտահոգությունն էր հայտնել նմանօրինակ որոշումների առնչությամբ: Թագավորը, որն իրավունք ունի չեղարկել դատարանի որոշումները, խնդրել է իրավասու մարմիններին հաշվի առնել «կատարված հանցագործությունների բնույթը», հաղորդում է Բահրեյնի տեղեկատվական գործակալությունը:…
ՀՀ նախագահը շնորհավորել է Բահրեյնի թագավորին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Համադ Բին Իսա Ալ Խալիֆային քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բահրեյնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:




