գնաճ
Նավթի գները բարձրացել են Պոմպեոյի հայտարարությունից հետո
Նավթի գները երկուշաբթի բարձրացել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունից հետո, որն ասել է, որ Վաշինգտոնը կձեռնարկի բոլոր քայլերը Մերձավոր Արևելքում անվտանգ նավագնացությունը երաշխավորելու համար։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Ինչպես նշում է գործակալությունը, Brent նավթի ֆյուչերսները թանկացել են 26 սենթով կամ 0.3 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 52.68 դոլար։ Ավելի վաղ՝ անցած հինգշաբթի, Օմանի ծոցում…
Պարսից ծոցում բախումները կհանգեցնեն բարձր գնաճի. Իրան
Իրանի ղեկավարի և հոգևոր առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավիի խոսքերով, Իրանի և ԱՄՆ միջև Պարսից ծոցում ցանկացած բախում կհանգեցնի նավթի բարելի դիմաց 100 դոլարից բարձր գնաճի: «Պարսից ծոցում արձակված առաջին գնդակը նավթի գները կհասցնի բարելի դիմաց ավելի քան 100 դոլարի մակարդակի: Դա անտանելի կլինի Ամերիկայի, Եվրոպայի և ԱՄՆ դաշնակիցների համար, ինչպիսիք են Ճապոնիան…
Քրդամետ կուսակցությունը պատասխանել է գնաճի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գնաճի մասին հայտարարությանն արձագանքել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ): Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ HDP-ն Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել բարձր գներով վաճառվող և հանրության որոշ հատվածների բացասական արձագանքին արժանացած լոլիկի, պղպեղի և սմբուկի հարցի վերաբերյալ: Կուսակցությունը հրապարակել է բանջարեղենի, ռումբերի ու փամփուշտների կոլաժավորված նկարներ և…
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 5.75 տոկոս
2019 թ. հունվարի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%: 2018 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%․ սեզոնային ապրանքների գները ձևավորվել են համեմատաբար ցածր մակարդակում, ինչպես նաև որոշակի նվազել է բնականոն գնաճը։ Արդյունքում, առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա…
ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրությունը և որոշումը
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 25-ի խորհրդին նիստի վերաբերյալ տոկոսադրույքի արձանագրությունը և նույն նիստում հաստատված ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը։ Հաղորդագրության մեջ նշված է. «2018 թ. դեկտեմբերի 25-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ…
Եթե Նիկոլ Փաշինյանն ուշադիր լիներ, ապա կտեսներ` 2018–ի գնաճը կազմել է ոչ թե 1.8, այլ 2.5%. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Բագրատյանը, մասնավորապես, գրել է. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ,…
«Կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպման խնդրի լուծմանը», – Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել առաջադրված խնդրի՝ գնաճի զսպման խնդրի լուծմանը»:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնում է անփոփոխ
Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 %: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերին գրանցվել է 1.% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.%-ի փոխարեն, որն հիմնականում պայմանավորվել է սեզոնային ապրանքների գների համեմատաբար ցածր աճով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 1.8%, ինչը նաև ուղեկցվել է…









