fbpx
Աշխարհ

Քրդամետ կուսակցությունը պատասխանել է գնաճի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գնաճի մասին հայտարարությանն արձագանքել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ): Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

HDP-ն Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել բարձր գներով վաճառվող և հանրության որոշ հատվածների բացասական արձագանքին արժանացած լոլիկի, պղպեղի և սմբուկի հարցի վերաբերյալ:

Կուսակցությունը հրապարակել է բանջարեղենի, ռումբերի ու փամփուշտների կոլաժավորված նկարներ և արել հետևյալ գրառումը. «Ի՞նչով է ապրում մարդը»:

Թուրքիայի նախագահը դիմել է նրանց, ովքեր գնաճին բացասաբար են արձագանքել:

«Մեզ տարբեր կողմերից փորձում են հարվածել: Ի՞նչ են ասում: Ասում են` «լոլիկը, սմբուկը, կարտոֆիլը, պղպեղը»: Մտածեք` մի փամփուշտի արժեքն ի՞նչքան է: Իսկ իմ զինվորի` ահաբեկիչների դեմ պայքարելու գինը որքա՞ն է»,- հարցրել է Էրդողանը:

Ի պատասխան Էրդողանի` HDP-ն գրել է. «Ստամոքսը ո՞րն է ավելի շատ կշտացնում: Փամփուշտի գինը չգիտենք, բայց գիտենք, թե ինչպես է կշտանում մարդու ստամոքսը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ