Դավիթ Տոնոյան
Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ
Մոտ երեք ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաեւ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն: Իսկ վերջերս արդեն լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշել էր, որ շատ լուրջ առաջարկ կա կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, որն ուսումնասիրվում է՝ հավելելով, որ հնարավոր է խոսքը ՍՈւ-30ՍՄ կործանիչների մասին է:Այս մասին հայտնում է…
Դավիթ Տոնոյանին ընդունել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը
168.am-ի փոխանցմաբ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունեց Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը։ Ռազմաբազայի հրամանատար գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը դիմավորեց Դավիթ Տոնոյանին, ուղեկցեց հրամանատարության Շտաբ, որտեղ ներկայացրեց հյուսիսային հրամանատարության կատարած ծառայության առանձնահատկությունները, խնդիրները, մարտական իրավիճակը տարածաշրջանում առհասարակ և բրիգադի հատվածում։ Նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և հրամանատարությունը քննարկեցին քաղաքական և ռազմական հարցերի լայն շրջանակ։
Կստեղծվի հատուկ միջգերատեսչական հանձնաժողով
Infocom-ի փոխանցմամբ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:





