Դոհա
Ավիաընկերությունները կվերսկսեն կանոնավոր չվերթերը․ Զվարթնոց օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայանը Facebook-ի էջում հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: «Aeroflot Russian Airlines -ը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաև կիրակի օրերին: Air France -ը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին: Austrian Airlines -ը Վիեննա-Երևան-Վիեննա…
Քաղավիացիան ներկայացնում է առաջիկա չվերթների ցանկը
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ի էջում գրառում է կատարել և ներկայացրել առաջիկա չվերթների ցանկը։ «Տեղեկացնում ենք, որ ամեն օր մինչեւ ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. սեպտեմբերի 3-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:40, մեկնում 03:30): Ս. թ. սեպտեմբերի 3-ին…
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացնում է չվերթների նոր ժամանակացույցը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ «Ս. թ. օգոստոսի 28-ին իրականացվելիք Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը տեղափոխվել է ս.թ. օգոստոսի 29-ին Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 16:40, ժամանում 20:40): Ս. թ. օգոստոսի 28-ին և 31-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային…
Հետաձգվել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը
Այս օրերին Թբիլիսիում տեղացի մարմնամարզիկների հետ համատեղ ուսումնամարզական հավաքն է շարունակում Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց ընդհանուր պատվիրակությունը: Երևան վերադառնալուց անմիջապես հետո մեր առաջատարներից Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը պետք է մեկնեին Դոհա: Անտեղ մարտի 18 – 22 –ը անցկացվելու էր աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Բայց գործուղումը հայտնի պատճառով…
Ծանրամարտ․ Գոռ Մինասյանն՝ չեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ փոխչեմպիոն
Քաթարում ընթանում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։ Մրցասպարեզ են դուրս եկել հայ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։ Մինասյանին հաջողվել է չեմպիոն դառնալ՝ երկամարտի 424 կիլոգրամ արդյունքով, իսկ Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ՝ 416 կիլոգրամով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն մրցաշարում 87 կիլոգրամ քաշում մրցաշարի հաղթող էր դարձել…
Նախագահ Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի՝ անվտանգության հարցերով քննարկմանը
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Դոհա ֆորումի» շրջանակում կազմակերպված՝ Մյունխենի անվտանգության համաժողովի կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Քննարկմանը, որը վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն, ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Հակամարտությունների և…
Նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է կրթության վերափոխումը նորարարության միջոցով, կրթության նոր մոտեցումների խթանումը և համաշխարհային կրթական հրատապ խնդիրների դիմագրավման նոր եղանակների ուսումնասիրությունը: Այն ստեղծագործական մտածողության, քննարկումների և նպատակային գործողությունների միջազգային…
Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի վարչապետի հետ
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ։ Վարչապետ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Կատարի Պետություն՝ կարևորելով միջպետական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել…
Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը
Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատունը բացվել է այս տարի՝ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ։ Նախագահ Սարգսյանին դիմավորել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Կատարի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ…
Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։ Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը, պաշտոնատար այլ անձինք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ…
Հակոբ Արշակյանը Քաթարում հանդես է եկել զեկույցով, հանդիպել տեղի հայ համայնքի հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Քաթարում անցկացվող «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Խելացի քաղաք» 2019-ի (Smart City expo Doha 2019) բացման հանդիսավոր արարողությանը և «Խելացի քաղաքներ և ապագայի ճանապարհ» թեմայով նախարարական քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։ Հակոբ Արշակյանը խոսել է հայկական տեխնոլոգիական առաջընթացի ու զարգացումների մասին, նշել, որ դեռևս խորհրդային…
Քրիստիան Քոուլմենը՝ 100 մետր վազքի աշխարհի չեմպիոն
ԱՄՆ-ի հավաքականի աթլետ Քրիստիան Քոուլմենը Քաթարի Դոհայում ընթացող Աշխարհի առաջնության 100 մետր վազքի եզրափակչում գերազանցեց մրցակիցներին և չեմպիոն հռչավկեց: 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեթլինը տուն տարավ արծաթը (9,89), իսկ բրոնզե մեդալը՝ կանադացի Անդրե դե Գրասը (9,90): Քոուլմենի գրանցած արդյունքը 9,76 վայրկյան է․ այս ժամանակը պատմության մեջ վեցերորդ ցուցանիշն է: Համաշխարհային ռեկորդը պատկանում է ջամայկացի Ուսեյն Բոլթին,…
Եռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտել է ելույթը. ԱԱ
Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 33 մարզիկների պայքարում կապանցի մարզիկը 16.24 մետր արդյունքով գրավել է 29-րդ տեղը և դուրս մնացել պայքարից: Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 12 եռացատկորդներ: Լևոն Աղասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է աթլետիկայի աշխարհի առաջնությունում:
ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի ներկայացուցիչների միջև բանակցություւնները շարունակվում են
ԱՄՆ-ի և Աֆղանստանի «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների իններորդ փուլն են սկսել Աֆղանստանում զինված հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությոնը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության աղբյուրներ և ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի: Բանակցությունների նպատակը ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև համաձայնագրի կնքումն է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման և թալիբների կողմից ամերիկյան կողմին անվտանգության երաշխիքների…
ԱԺ պատվիրակությունը Կատարում մասնակցել է Միջխորհրդարանական Միության 140-րդ Վեհաժողովին
Ապրիլի 6-10-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթանում էր Միջխորհրդարանական Միության 140-րդ Վեհաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: «Ապրիլի 6-10-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթանում…















