դրոշ
Ծովահենները հարձակվել են Սինգապուրի դրոշով բեռնատար նավի վրա
Ծովահենները Նիգերիայի ափերի մոտ ծովահենները հարձակվել են Սիգապուրի դրոշի տակ նավարկող MAERSK CARDIFF բեռնատար նավի վրա։ Այս մասին հայտնում են Maritime Bulletin կայքից։ Նշվում է, որ այս պահին նավը կարող է զավթված լինել։ Ըստ աղբյուրի՝ նավի մերձակայքում գտնվում են Նիգերիայի անվտանգության ծառայության աշխատակիցները։
ՄԻՊ-ը դատապարտել է ՀՀ բնակավայրերի միջնամասում ադրբեջանական դրոշի տեղադրումը
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայաստանի Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում երեկ` դեկտեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից այդ երկրի քարտեզով ցուցանակի տեղադրումը խորը անհանգստություններ է առաջացրել Գորիսի, Որոտանի և մի շարք այլ խաղաղ բնակավայրերում: Նույնը վերաբերում է նաև ճանապարհի այդ հատվածում, ինչպես նաև Որոտան գյուղի մոտ ադրբեջանական դրոշների տեղադրմանը: Այդ…
Ադրբեջանցիները դրոշը դրեցին Բերձոր-Գորիս մայրուղու վրա, նկարեցին, հետո հանեցին ու տարան․ Արման Ղարիբյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Բերձորում գտնվող Արման Ղարիբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանցիների ՊՆ PR խումբը դրոշը փակցրեց Բերձորից Գորիս տանող մայրուղու վրա, նկարահանեց, թե իրենց շարասյունը ոնց է անցնում դրոշի ներքո, հետո հանեցին դրոշը ու տարան։ Երեկ կեսգիշերն անց էլ հարկայինի գրասենյակի դիմաց շարեցին իրենց զինվորներին, դրոշը դրեցին վրան ու նկարահանեցին՝ տպավորություն ստեղծելով, թե Բերձորում կարևոր շենքի…
Պետք է վստահ լինել՝ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին. Սուրեն Սարումյան
Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ մարտական գործողություններից մեկի առանձնահատկությունն էլ այն է, որ ադրբեջանական կողմը որոշ ուղղություններում կարողացել է ներթափանցել Արցախի բուն տարածք: «Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով: Այսինքն, երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր…
Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է վերջին օրերի ընթացքում մեդիադաշտում հայտնված կեղծ տեղեկությունները։ Շուշիի մատույցներում ծավալված մարտերի ընթացքում ադրբեջանական տելեգրամյան մի շարք ալիքներում նոյեմբերի 6-ին տարածված տեսանյութ, որն, իբրև, ապացուցում էր, որ հակառակորդն արդեն իսկ գրավել է բերդաքաղաքը։ Տեսանյութում երևում էր մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Կեղծիքը բացահայտելու համար բավական էր համեմատել տեսանյութում առկա մզկիթը Շուշիի Գյովհար…
Շուշիի բերդի գրավման տեսանյութը կեղծ է. այն նկարահանվել է այլ վայրում
Տեեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տարածվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ներկայացվում էին՝ իբրև Շուշիի գրավման ապացույցներ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեսանյութերում և լուսանկարներում երևացող ամրոցը որևէ առընչություն չունի միջնադարյան Շուշիի բերդի հետ։ Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն ամրացնում են բերդի գլխամասում։ Հատկանշական է, որ դրոշներն…
Հակառակորդի դրոշների ճակատագիրը․ Banak.info (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ադրբեջանական դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են հայկական բնակավայրեր, գյուղեր ու այնտեղ իջեցնելով մեր դրոշները, ոտնատակ գցելով դրանք՝ բարձրացնում են իրենց դրոշներն ու նկարահանում: Այս մասին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր խոսքում բազմիցս հայտնել է, նշելով, որ այդ խմբերը մեր զինծառայողների կողմից հետ են շպրտվում՝ կրելով բազմաթիվ կորուստներ: Banak.info-ն լուսանկարներ է ներկայացրել, թե ինչ ճակատագրի են…
Նախանձում եմ ձեր ոգուն․ Թրամփը՝ հայերին
Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նևադա նահանգի Քերսոն քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև հայերի մասին։ Նա նշել է, որ հայերը լավ մարդիկ են ու սիրում են իրենց երկիրը։ Թրամփը ասել է, որ հայերը նաև հիանալի գործարարներ են։ Իր խոսքով՝ գալու ճանապարհին բազմաթիվ հայերի է հանդիպել, որոնք կանգնած էին գեղեցիկ դրոշներով։…
Նիագարան լուսավորվել է հայկական դրոշի գույներով (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ «Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով», – ասված է գրառումում։ https://www.facebook.com/ArmEmbCan/posts/3147973381996212
Նիագարայի ջրվեժի գույները կլուսավորեն հայոց եռագույնով
Նիագարայի ջրվեժը Հայաստանի անկախության տոնի օրը՝ սեպտեմբերի 21-ին, կլուսավորվի մեր դրոշի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայում Հայաստանի դեսպանությունից։ Նշվում է, որ միջոցառումը իրականացվելու է դեսպանության ու ջրվեժի լուսավորության խորհրդի համագործակցությամբ։ Ջվեժի լուսավորումը կլինի Կանադայի ժամանակով 10:00-ին։
Էդմեն Շահբազյանը օկտագոն է դուրս եկել Արցախի դրոշով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լաս Վեգասում անցկացվել է խառը մենամարտերի UFC Fight Night 173 մրցաշարը: Մրցաշարին մենամարտել են Էդմեն Շահբազյանը և ամերիկացի Դերեք Բրանսոնը։ 22-ամյա ամերիկահայ մարտիկը օկտագոն է դուրս եկել Արցախի դրոշով։ Այս մասին տեղեկանում ենք UFC Twitter-յան էջից, որտեղ տեսանյութեր կան հրապարակված մենարամրտից: Հայտնի է, որ 11 հաղթանակներից հետո Էդմեն Շահբազյանը պարտություն է կրել։ Երրորդ ռաունդում գրանցվել…
ՄՕԿ-ին նվիրել են այն ջահը, որը բոցավառել է Մուհամեդ Ալին
Ֆորմուլա 1-ի նախկին գործադիր տնօրեն Բեռնի Էքլսթոունը ՄՕԿ-ին է նվիրել 1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերի ջահի բնօրինակը։ Նշենք, որ ջահը նշանավոր է․ այն բոցավառել է օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Մուհամեդ Ալին։ Բախը նշել է, որ հիշում է, թե ինչպես էր Ալիի հուղարկավորության արարողության ժամանակ ծածանվում է և ԱՄՆ-ի, և ՄՕԿ-ի…
Ադրբեջանական համայնքները սադրել են լեհահայերի ինքնաբուխ հավաքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 16-ին, ժամը՝ 14.00-ին Վարշավայում Ադրբեջանի դեսպանության առջև տեղի է ունեցել լեհահայերի ինքնաբուխ հավաք: Հավաքի նպատակն էր եղել զայրույթն արտահայտելը և Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելը։ Չնայած այն հանգամանքին, որ ինքնաբուխ հավաքը կրել է խաղաղ բնույթ, այնուամենայնիվ, տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, սովորության համաձայն, մի քանի անգամ ապարդյուն սադրանքի փորձ են կատարել՝ փորձելով խլել…
ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին
Եվրոպական խորհրդարանը պատիժ է սահմանել Բրյուսելում կայացած ԵԽ գլխավոր ասամբլեայի նիստում Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավոր Իոանիս Լագոսի համար։ ԵԽ որոշման համաձայն՝ Լագոսը չի ստանա 7 օրվա աշխատավարձ, ինչպես նաև՝ 4 օրով կզրկվի խորհրդարանի գործունեությանը մասնակցելու իրավունքից։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում թեմային անդրադարձած Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին նշել է, որ…
Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկը հաջող է հանդես եկել միջազգային մրցաշարում
Մոսկվայի «Մեծ մրցանակ» անունը կրող գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում գոհացնող մրցելույթներ ունեցավ Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Յուլիա Վոդոպյանովան։ 40 մասնակիցների պայքարում նա գնդակ և գուրզեր առարկաներով մրցաձևերում մտավ եզրափակիչ ` ուժեղագույն ությակ: Վճռական փուլում նա նույնպես վստահ մրցելույթներ ունեցավ և գրավեց հաջորդաբար հինգերորդ և վեցերորդ տեղերը: Մրցավարական հանձնախմբում աշխատող, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե…















