Եվրոպայի լիգա
Հայտնի են հայկական թիմերի հնարավոր մրցակիցները ԵԼ փլեյ-օֆֆ-ում
Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպա լիգայի 2019/20 թթ. մրցաշրջանի 4-րդ փուլի (փլեյ-օֆֆ) վիճակահանությունը: «Փյունիկը» «Վուլվերհեմփթոնի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Տորինո» – «Շախտյոր Սոլիգորսկ» զույգի հաղթողի հետ: «Արարատ-Արմենիան» «Սաբուրթալոյին» երկու խաղերի արդյունքում պարտության մատնելու դեպքում կմրցի «Դյուդելանժ» – «Նոմե Կալյու» զույգի հաղթողի հետ:
Ալաշկերտը հաղթեց, սակայն դուրս մնաց պայքարից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավարտվեց «Ալաշկերտ»-«Ստյաուա» հանդիպումը։ Խաղը տեղի ունեցավ Բուխարեստում Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում։ Խաղի 10-րդ րոպեին իր ակումբին առաջ մղեց Ֆլորին Տենասեն, սակայն 28-րդ րոպեին Գուստավո Մարմենտինին հավասարեցրեց այն։ 45-րդ րոպեին Ալաշկերտը առաջ անցավ Տիագո Գալվանի գոլի շնորհիվ, բայց 59-րդ րոպեին Ֆլորինել Կոմանը կրկին հավասարեցրե հաշիվը։ Խաղի որոշիչ գոլը Գուստավո Մարմենտինիի գնդակն էր 63-րդ րոպեին։…
Փյունիկը անցնում է հաջորդ փուլ
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում՝ Երևանի «Փյունիկն» այսօր պատասխան խաղն անցկացրեց չեխական «Յաբլոնեցի» հետ։ Հանդիպումը աավարտվեց ոչ-ոքի, սակայն «Փյունիկ»-ը անցավ հաջորդ փուլ։ Հիշեցնենք, որ հայկական ակումբը տնային խաղում հաղթել էր 2-1 հաշվով։
ՈւԵՖԱ-ն կոչ է արել Արսենալի երկրպագուներին Բաքվում բողոքի ակցիաներ չանցկացնել
ՈւԵՖԱ-ն նախազգուշացրել է «Արսենալին» այն մասին, որ եթե երկրպագուները Եվրոպա Լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչի ընթացքում բողոքի ակցիաներ իրականացնեն, ապա «Արսենալը» խնդիրներ կունենա: Հաղորդում է Mirror-ը: ՈւԵՖԱ-ն այս քայլին է դիմել, քանի որ մտավախություն կա, որ «Արսենալի» երկրպագուները, գոհ չլինելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունից, կարող են Բաքվում պաստառներ պարզել՝ ընդդեմ ՈւԵՖԱ-ի: Ուստի, ՈւԵՖԱ-ի աշխատակիցներն ուշադրությամբ կհետևեն լոնդոնյան…
Ռուս մեկնաբանը հիասթափված է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից
Ռուս հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը թվիթերյան իր էջում գրել է, որ մտափոխվել է և չի պատրաստվում մեկնել Բաքու: «Խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսը, իսկ խաղի տոմսը կպահեմ որպես հուշ մի դեպքի մասին, որն անբարոյականության և հիմարության բաղադրիչներ է պարունակում»,- գրել է Ուտկինը։
Բրիտանացի հաղորդավարը Չելսիի երկրպագուներին կոչ է արել բոյկոտել խաղը
Բրիտանացի հայտնի հաղորդավար և լրագրող Պիրս Մորգանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչի շուրջ ստեղծված իրավիճակին: Դիմելով Չելսիին՝ նա գրել է. «Դուք ունեք շատ հայ երկրպագուներ, Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որևէ քայլ ձեռնարկել: Եթե երկու թիմերն էլ հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»: Հաղորդավարը «Արսենալի» հավատարիմ երկրպագունեից է:
Ինձ մեծ ցավ է պատճառում այս խաղը բաց թողնելը. Հենրիխ Մխիթարյան
Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լոնդոնի Արսենալի պաշտոնական հայտարարությանն այն մասին, որ ֆուտբոլիստ չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակչին: «Հաշվի առնելով բոլոր տարբերակները` մենք բարդ որոշում ընդունեցինք ինձ համար՝ չգնալ Բաքու թիմի հետ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Սա խաղ է, որ հաճախ…
Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի լիգային: Այս մասին տեղեկանում ենք Արսենալ ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից: «Մենք հանգամանորեն ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր տարբերակները Միքիին թիմի հետ ուղարկելու, սակայն, այդ հարցը քննարկելով Միքիի և նրա ընտանիքի հետ, եկանք այն եզրակացության, որ նա չի մեկնի թիմի հետ: Մենք այս մասին տեղեկացրել ենք ՈՒԵՖԱ-ին և շատ ենք…
Արսենալի ֆուտբոլիստները մեկնել են Նեապոլ․ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները մեկնել են Նեապոլ, որտեղ վաղը՝ ապրիլի 18-ին, Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կմրցեն «Նապոլիի» հետ: Նեապոլ է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը, որը լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. «Մեկնում ենք Նեապոլ՝ հերթական կարևոր խաղն անցկացնելու», – գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած առաջին խաղում «Արսենալը» 2:0 հաշվով հաղթել էր…
ՈւԵՖԱ-ն կաջակցի Մխիթարյանին՝ Ադրբեջանի վիզա ստանալու հարցում
ESPN սպորտային պորտալը տեղեկացնում է, որ ՈւԵՖԱ-ն կաջակցի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում՝ Եվրոպա լիգայում լոնդոնյան ակումբի եզրափակիչ դուրս գալու դեպքում։ «ՈւԵՖԱ-ի համար դա նորմալ գործընթաց է՝ ուղարկել նամակներ ակումբներին, ասոցիացիաներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու համար, և թույլատրել նրանց հանդես գալու ՈւԵՖԱ-ի մրցաշարերում», – ՈւԵՖԱ-ի աշխատակցի…
«Արսենալը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆում է
«Արսենալը» չկարողացավ հաղթել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրում, բայց փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերեց: Երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Սպորտինի» դեմ խաղում գոլեր չեղան: Հանդիպման առաջին կեսում ցավալի դեպք գրանցվեց լոնդոնցիների համար: Լուրջ վնասվածք ստացավ հարձակվող Դենի Ուելբեքը: Նրան տեւական ժամանակ օգնություն ցույց տալուց հետո պատգարակով դուրս հանեցին խաղադաշտից: ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային…












