«Արսենալը» չկարողացավ հաղթել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրում, բայց փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերեց: Երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Սպորտինի» դեմ խաղում գոլեր չեղան:
Հանդիպման առաջին կեսում ցավալի դեպք գրանցվեց լոնդոնցիների համար: Լուրջ վնասվածք ստացավ հարձակվող Դենի Ուելբեքը: Նրան տեւական ժամանակ օգնություն ցույց տալուց հետո պատգարակով դուրս հանեցին խաղադաշտից:
ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Նա մասնակցեց ողջ հանդիպմանը:
E խմբի մյուս խաղում «Վորսկլան» պարտվեց «Քարաբագին» (0:1): Այս խաղերից հետո «զինագործները» միավորների քանակը հասցրին 10-ի եւ ապահովեցին տեղը փլեյ-օֆ փուլում: Նրանք խմբի առաջատարն են: 2-րդը «Սպորտինգն» է 7 միավորով: «Վորսկլան» 3-րդն է: Ունի 3 միավոր: Նույնքան միավորով «Քարաբագը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Աղբյուր՝ Armtimes.com
