Եվրո-2020
ՈւԵՖԱ-ն ներկայացրեց Եվրո-2020-ի թալիսմանը
ՈւԵՖԱ–ի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության թալիսմանը:Շշնորհանդեսը կայացել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Ամստերդամում կայացած Հոլանդիա–Գերմանիա խաղից առաջ: Թալիսմանի անունը Skillzy է, որը ստեղծվել է անգլերեն skills` հմտություններ, բառից; Նոր մասկոտն իր մեջ ներառում է ֆուտբոլային ֆրիսթայլերների որակները,հայտնում է ՈւԵՖԱ–ի մամուլի քարտուղարութունը: Հայտնի ֆրիսթայլերներ Լիվ Կուկն ու Տոբիաս Բեքսը հրավիրվել են Skillzy-ի շնորհանդեսին…
Եթե Եվրոպայի առաջնության ուղեգիր չնվաճենք դա ողբերգություն կլինի.Մոդրիչ
Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Խորվաթիա–Հունգարիա հանդիպումից հետո(1-2),խաղի մասին իր մեկնաբանությունն է արել Լուկա Մոդրիչը: «Պետք է համբերատար լինենք, ավելի արագ խաղանք և շարժվենք: Հիասթափված ենք, քանի որ այս պարտությունը մեզ համար ծանր հարված է: Մենք պետք է միասին պայքարենք մինչև վերջ: Այս անգամ մեր խաղը չցուցադրեցինք: Վատ խաղի առաջին ազդանշանները եղան Ադրբեջանի հետ…
Գերմանիայի հավաքականը հաղթանակ տարավ Հոլանդիայի ընտրանու նկատմամբ
Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Գերմանիայի հավաքականը հանդիպել էր Հոլանդիայի ընտրանուն: Խաղը կայացավ Ամստերդամում և ավարտվեց Գերմանիայի հաղթանակով՝ 3:2 հաշվով: 15-րդ րոպեին Նիկո Շուլցի փոխանցումից հետո աչքի ընկավ Լերոյ Սանեն, իսկ 34-րդ րոպեին Սերժ Գնաբրին կրկնապատկեց Գերմանիայի առավելությունը: Երկրորդ խաղակեսում գլխի հարվածով Դե Լիգտը կրճատեց հաշվի տարբերությունը: 63-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը խփեց երկրորդ պատասխան գնդակը: Վերջին րոպեին…
Բելգիան վստահ հաղթանակ տոնեց Կիպրոսի նկատմամբ
Բելգիայի ընտրանին Եվրո-2020-ի շրջանակներում հյուրընկալվելց Կիպրոսին և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրանց դարպասը: Էդեն Ազարն ու Միշի Բատշուային մեկական գոլի հեղինակ դարձան: Ազարն անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Բելգիայի ընտրանու կազմում և խփեց իր 30-րդ գոլը: Բելգիան վաստակած 6 միավորով գլխավորեց I խմբի աղյուսակը: Կիպրոսը 3 միավորով 2-րդ տեղում է: https://streamable.com/g7fr6
Վրաստանի ընտրանու կիսապաշտպանը փրկել է Շվեյցարիայի ընտրանու ֆուտբոլիստի կյանքը
Շվեյցարիայի ընտրանու ֆուտբոլիստ Ֆաբիան Շերի կյանքը փրկել է Վրաստանի ընտրանու կիսապաշտպան Ջանո Անանիձեն,գրում է BBC-ն: Շերը գլխով բախվել է պաշտպան Ջեմալ Տաբիձեի հետ, վայր ընկել և կորցրել գիտակցությունը: Ջանո Անանիձեն արագ արձագանքել է միջադեպին և թույլ չի տվել, որ Շերը կուլ տա լեզուն: Միջադեպից հետո Շերը կարողացել է մասնակցել ամբողջ հանդիպմանը
Շևչենկոն գովաբանել է Կրիշտիանու Ռոնալդուին
Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիան մրցել է Ուկրաինայի հետ: Հանդիպումից հետո Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն գովաբանել է մրցակից թիմի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուին: «Ռոնալդուն շատ ավելի երիտասարդ տեսք ունի, քան իրականում է: Խաղադաշտում հետևելով Ռոնալդուի խաղին՝ չես կարող ասել, որ նա 34 տարեկան է: «Յուվենտուսն» ուժեղ էր նաև առանց Կրիշտիանուի, սակայն…
Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /23.03.19/
[vc_row][vc_column][vc_video link=”https://youtu.be/Mb4cls1sY14″][/vc_column][/vc_row]
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղին
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Հայաստանի Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում: Արմեն Գյուլբուդաղյանցը մեր ընտրանու վերջնական հայտացուցակում 23 ֆուտբոլիստ է ընդգրկել. Հիշեցնենք՝ J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կկայանա Սարաևոյի «Գրբավիցա» ստադիոնում այսօր՝ մարտի 23-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Հաղորդում է armsport.am-ը։
Տիբոն ցանկանում էր ինձ նման խաբք կատարել.Ազար
Էդեն Ազարը Եվրո– 2020 –ի շրջանակներում կայացած Բելգիա–Ռուսաստան խաղից հետո խոսել է դարպասապահ Տիբո Կուրտուայի սխալի մասին: Կուրտուան 16-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում որոշել էր դրիբլինգ ցուցադրել, սակայն սխալվեց և այդ սխալից օգտվեց Դենիս Չերիշևն ու հավասարեցրեց հաշիվը: «Կարծում եմ՝ Տիբոն իմ մասնակցությամբ շատ տեսանյութեր է դիտել և ցանկանում էր ինձ նման խաբք կատարել: Այս…
Հայաստանի հավաքականը մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա
Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պատրաստվում է մեկնարկել ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում: J խմբի առաջին խաղում մեր ընտրանին կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: Մարտի 26-ին էլ Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն:…
Դանիական մրցավարական բրիգադը կսպասարկի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը
Բոսնիա և Հերցեգովինա–Հայաստան հանդիպումը Եվրո-2020-ի շրջանակներում կկայանա Մարտի 23-ին՝ Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում: Դանիայի մրցավարական անձնակազմը՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ կսպասարեն խաղը : Կելետի օգնականներն են Լարս Հումելգարդը և Հեյնե Սորենսենը: Տեղեկացնում է ՀՖՖ–ի պաշտոնական կայքը:
Առաջիկա խաղերից առաջ Իսպանիայի հավաքականը կորուստներ ունի
Մարկո Ասենսիոն չի մասնակցի ազգային ընտրանու՝ Եվրոպայի 2020 ընտրական փուլի՝ Նորվեգիայի և Մալթայի հետ առաջիկա խաղերին: Football Espana-ն հաղորդում է, որ Ասենսիոն մարզման ժամանակ ձկնամկանի վնասվածք է ստացել: Ֆաբիան Ռուիսն փոխարինել է Սաուլին որը վնասվածք ունի: Մարտի 23-ին Իսպանիայի հավաքականը հանդիպելու է Նորվեգիայի հավաքականին, իսկ Մալթայի հետ ՝ մարտի 26-ին:
FAF-ի անդամները Յուրա Մովսիսյանի հետ միասին կատարեցին ՀՀ օրհներգը
Եվրո 2020-ի նախընտրական փուլի առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման անդամները հավաքականի վերջին մարզման ավարտին քաջալերել են մեր ընտրանու տղաներին ։ Երկրպագուները կատարել են ՀՀ պետական օրհներգը, որի ընթացքում իրենց միացել է նաև Յուրա Մովսիսյանը, հայտնում է…
FAF-ը մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա
First Armenian Front-ը (FAF) մեկնում է Բոսնիա և Հերցեգովինա՝ ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա-Հայաստան հանդիպմանը: Այս մասին FAF-ը հայտնել է Facebook-ի պաշտոնական էջի միջոցով: ՖԱՖ-ականների Բոսնիա մեկնող խումբը Մոսկվայում գտնվող Բոսնիայի և Հերցեգովինայի դեսպանատնից բարեհաջող ստացել է մուտքի արտոնագրեր։ Անվտանգության նկատառումներից ելնելով ինչպես Ալբանիայի դեպքում, այս անգամ ևս ուղևորությանը չեն մասնակցելու աղջիկներ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային…














