երեխաներ

  • Էկրանի առջև պասսիվ անցկացված ժամանակը չպետք է գերազանցի մեկ ժամը․ ԱՀԿ

    Էկրանի առջև պասսիվ անցկացված ժամանակը չպետք է գերազանցի մեկ ժամը․ ԱՀԿ

    ТАСС ինֆորմացիոն գործակալության հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 24-ին հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ մինչև հինգ տարեկան երեխաները հեռուստացույցների, համակարգիչների և այլ սարքերի էկրանների առջև պետք է անցկացնեն մեկ ժամից ոչ ավելի։ «Էկրանի առջև պասսիվ անցկացված ժամանակը չպետք է գերազանցի մեկ ժամը, որքան քիչ, այնքան լավ», – ասված է փաստաթղթում: Նշվում…

  • Ուգանդայում կինը 38 տարեկանում 39 երեխա է լույս աշխարհ բերել

    Ուգանդայում կինը 38 տարեկանում 39 երեխա է լույս աշխարհ բերել

    Ուգանդայում հայտնաբերվել է աշխարհի ամենաբազմազավակ մայրը՝ Մարիան Նաբաթանզին, որը 39 տարեկանում 38 երեխա է լույս աշխարհ բերել: Այդ մասին տեսանյութ է պատրաստել ТСН-ը։ Ինչպես նշվում է, կնոջ օրգանիզմը հազվադեպ յուրահատկություն ունի, որի շնորհիվ նա յուրաքանչյուր ծննդաբերության ժամանակ մի քանի երեխա է լույս աշխարհ բերում։ Կինն իր առաջին երեխաներին ծննդաբերել է 13 տարեկանում։ Նա 5 անգամ…

  • Գերմիանիայում երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ

    Գերմիանիայում երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ

    Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց էին գնում, մխրճվել է ծառի մեջ, տուժել է 20 մարդ: Այս մասին Facebook-ում հայտնել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Պադերբոռն քաղաքի ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ի առավոտյան: Բախվելու պահին ավտոբուսում եղել է 12-ից մինչև 52 տարեկան 28 ուղևոր․ ներառյալ տեղի դպրոցի բազմաթիվ աշակերտներ: Երկու հոգի ծանր վերքեր են…

  • Երևան քաղաքում ծնվել է 323 երեխա

    Երևան քաղաքում ծնվել է 323 երեխա

    Գարնան առաջին շաբաթվա ընթացքում՝ 2019 թվականի մարտի 1-6-ը, Երևան քաղաքում ծնվել է 323 երեխա՝ 170 տղա, 153 աղջիկ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

  • YouTube-ը կարգելափակի երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանությունները

    YouTube-ը կարգելափակի երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանությունները

    YouTube-ի ղեկավարությունը որոշել է արգելափակել երեխաների մասնակցությամբ տեսանյութերի ներքո մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել են բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, որ երեխաների մասնակցությամբ սովորական տեսանյութերի մեկնաբանություններում տեղ են գտել մանկապղծական բնույթի գրառումներ: Ընկերությունը հայտնել է, որ երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանություններն արգելափակելու գործընթացն ամիսներ կտևի: Այս մասին գրել է New York…

  • Պաշտպանի այցի արդյունքում 6 երեխա հատուկ դպրոցից տեղափոխվել է ներառական դպրոց

    Պաշտպանի այցի արդյունքում 6 երեխա հատուկ դպրոցից տեղափոխվել է ներառական դպրոց

    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոց: Նա ծանոթացել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում առկա վիճակին, պարզել անցյալ տարի մոնիթորինգային այցի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Այս այցի արդյունքում ևս արձանագրվել են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.…

  • Իրաքի 25-ամյա բնակչուհին միանգամից 7 երեխա է լույս աշխարհ բերել

    Իրաքի 25-ամյա բնակչուհին միանգամից 7 երեխա է լույս աշխարհ բերել

    Իրաքում գրանցվել է աշխարհում երկրորդ դեպքը, երբ ծննդկանը միանգամից լույս աշխարհ է բերել 7 երեխայի։ Դիյալա նահանգի 25-ամյա բնակչուհին բնական ճանապարհով ունեցել է 6 աղջիկ և 1 տղա։ Տեղեկությունը հաստատել է Իրաքի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ֆարիս ալ-Իզաուին, փոխանցում է «РИА Новости»-ն։ Նրա խոսքով՝ մայրն ու երեխաներն իրենց լավ են զգում։ 7 երեխայի ծննդյան…

  • Փետրվարի 8-14-ը Երևանում ծնվել է 368 երեխա

    Փետրվարի 8-14-ը Երևանում ծնվել է 368 երեխա

    Փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 368 երեխա՝ 184 տղա և 184 աղջիկ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից:  

  • Մադագասկարում հարյուրավոր երեխաներ են զոհվել կարմրուկի պատճառով

    Մադագասկարում հարյուրավոր երեխաներ են զոհվել կարմրուկի պատճառով

    Անցած տարվա հոկտեմբերից ի վեր Մադագասկարում առնվազն 922 անչափահաս է մահացել կարմրուկից։ Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Զանգվածային մահացությունը կանխել անգամ չի կարողացել պատվաստումների արտակարգ ծրագիրը։ Բժիշկ Կատրինա Քրեսթինգերի խոսքով՝ զոհերի թիվը պաշտոնական տվյալների վրա է հիմնված, որոնք կարող են ամբողջական չլինել, ինչպես նաև վարակվածների մասին տեղեկատվությունը․ այժմ դրանք շուրջ…

  • ՄԻՊ-ը ձեռնարկ է հրապարակել լրագրողների համար կապված երեխաներին լուսաբանելու հետ կապված

    ՄԻՊ-ը ձեռնարկ է հրապարակել լրագրողների համար կապված երեխաներին լուսաբանելու հետ կապված

    Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաներին վերաբերող հարցերը լուսաբանելու վերաբերյալ ձեռնարկ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Ձեռնարկի նպատակն է ամրապնդել լրատվական գործունեություն իրականացնողների պատկերացումները երեխայի իրավունքների մասին, ներկայացնել, թե որոնք են երեխայի հետ աշխատանքի և հրապարակման հիմնական կանոններն ու սկզբունքները, և թե ինչպես կարելի է երեխային առնչվող խնդիրը դարձնել տպագիր նյութ կամ հեռուստահաղորդում: Ձեռնարկը պատրաստված…

  • Դիտարկվում է ընտանիքի փոխարեն երեխային նպաստառու դարձնելու հնարավորությունը

    Դիտարկվում է ընտանիքի փոխարեն երեխային նպաստառու դարձնելու հնարավորությունը

    Փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին ասաց, որ կառավարությունը դիտարկում է ընտանիքի փոխարեն երեխային նպաստառու դարձնելու հնարավորությունը: «Մենք հիմա ընտանեկան նպաստ տալիս ենք այն ընտանիքներին, որտեղ երեխաներ կան, բայց, երբ ընտանիքի հայրը սկսում է աշխատել և որոշակի եկամուտներ ձեռք բերել, մեր առաջին ռեակցիան լինում է այն,…

  • Հռոմի պապը խստորեն դատապարտել է երեխաներին որպես զինվոր օգտագործելու փաստը

    Հռոմի պապը խստորեն դատապարտել է երեխաներին որպես զինվոր օգտագործելու փաստը

    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խստորեն դատապարտել է երեխաներին որպես զինվոր օգտագործելու փաստը. հայտնում է РИА Новости-ն: «Հազարավոր երեխաներից, որոնք ստիպված են կռվել զինված հակամարտություններում, գողանում են մանկությունը: Վե’րջ տանք այդ զզվելի հանցագործությանը»,- գրել է նա իր թվիթերյան էջում: Այսօր` փետրվարի 12-ին, նշվում է երեխաներին որպես զինվոր օգտագործելու դեմ պայքարի միջազգային օրը: Նման դեպքերը լինում են աշխարհի…

  • Եմենում արտասովոր սիամական երկվորյակներ են ծնվել

    Եմենում արտասովոր սիամական երկվորյակներ են ծնվել

    Եմենի մայրաքաղաք Սանայում հունվարին արտասովոր սիամական երկվորյակներ են ծնվել: Երեխաներից երկուսն էլ տղա են: Նրանք ունեն երկու գլուխ, երկու սիրտ, երկու ստամոքս, երկու ողնաշար, որոնք տեղավորված են ընդհանուր իրանում: Ընդհանուր են նաև երեխաների վերջույթները: Բժիշկները վստահ չեն, որ երեխաները ողջ կմնան, սակայն նրանց վիճակն առայժմ միանգամայն կայուն է: Հիվանդանոցում, որտեղ դիցեֆալ երկվորյակները լույս աշխարհ են…

  • Եկատերինբուրգում հայ տղամարդը հրդեհի ճիրաններից փրկել է 3 երեխայի

    Եկատերինբուրգում հայ տղամարդը հրդեհի ճիրաններից փրկել է 3 երեխայի

    Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից երեք երեխաների է փրկել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան կողքով, երբ ծուխ է նկատել: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել այրվող տանը: Նա տեսել է, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում` օգնություն խնդրելով: Գևորգը շտապել է օգնության: Կոտրելով պատուհանը՝ երեխաներին դուրս է…

  • Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհը յոթ երեխայի կյանք է խլել

    Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհը յոթ երեխայի կյանք է խլել

    Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառով յոթ երեխա է զոհվել: Այդ մասին հունվարի լույս 23-ի գիշերը հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության ղեկավարության մի աղբյուր: «Յոթ երեխա է զոհվել ալ Մանախլիայի շրջանում բռնկած հրդեհի պատճառով»,- ասված է Syria TV հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Սոցցանցերում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկել է Դամասկոսի պատմական հին քաղաքի շենքերից…