fbpx
Աշխարհ

Եմենում արտասովոր սիամական երկվորյակներ են ծնվել

Եմենի մայրաքաղաք Սանայում հունվարին արտասովոր սիամական երկվորյակներ են ծնվել: Երեխաներից երկուսն էլ տղա են: Նրանք ունեն երկու գլուխ, երկու սիրտ, երկու ստամոքս, երկու ողնաշար, որոնք տեղավորված են ընդհանուր իրանում: Ընդհանուր են նաև երեխաների վերջույթները: Բժիշկները վստահ չեն, որ երեխաները ողջ կմնան, սակայն նրանց վիճակն առայժմ միանգամայն կայուն է:

Հիվանդանոցում, որտեղ դիցեֆալ երկվորյակները լույս աշխարհ են եկել, նախկինում երբեք չեն բախվել նման շեղման հետ. սա ամբողջ երկրի համար եզակի դեպք է: Մասնագետները հնարավոր են համարում, որ եկվորյակներից ողջ մնա միայն մեկը:

Նրանց խոսքերով, երեխաներիը որակյալ բժշկական օգնություն կարող են ստանալ արտասահմանում:

Երկվորյակների հայրը, որն ընդամենը 20 տարեկան է, ասել է, որ չի ցանկանում բաժանել երեխաներին և պատրաստ չէ որոշել, թե նրանցից ով է ապրելու, ով՝ ոչ։

«Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք երկուսն էլ ապրեն մեկ մարմնում։ Ես չեմ առարկում նրա դեմ, ինչ Աստված է տվել»,- ասել է տղամարդը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ