ընդդիմադիր
Հարյուրավոր բողոքներ Բելառուսի ընտրություններում՝ Լուկաշենկոյի մրցակիցներին արգելափակելու պատճառով
Բելառուսում բողոքի ցույցեր են օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր երկու հզոր ուժերի մասնակցությունը չթույլատրելու համար։ Բելառուսի ընտրական հանձնաժողովը մերժեց նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցների ՝ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի դիմումները: Այդ որոշմանը հաջորդեցին բողոքի ցույցերը մայրաքաղաք Մինսկում, Գրոդնո, Գոմել և Բրեստ և այլ քաղաքներում: «Մենք կողմնակից ենք ազնիվ և արդար ընտրությունների անցկացմանը», –…
Խաժակյանը անդրադարձել է ԼՀԿ-ի դիմումը մերժելու ԿԸՀ-ի որոշմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ինչպես արդեն հայտնի էր դարձել ԿԸՀ-ն մերժել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիմումը՝ պատգամավորական մանդատը վերականգնելու վերաբերյալ։ Այս հարցին անդրադարձել է կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մեր խնդիրը ընդդիմադիր խմբակցությունները 1/3-րդի համամասնությունը վերականգնելն էր։ Դա կարող էր լինել և հավելյալ մանդատի տրամադրման ճանապարհով, և Բաբաջանյանին այս կամ այն կերպ մանդատը վայր դնել պարտավորեցնելու ճանապարհով,…
Ես սիրով և հարգանքով ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին․ Կարո Փայլան
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների հիմնադրման 102-ամյակը: Ցանկանում եմ, որ խաղաղության հաստատումից հետո երկու երկրները, որոնք հիմնադրվել են նույն օրը, լինեն «եղբայրական պետություններ»: Ես սիրով և հարգանքով ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի…
Ոչ մի ռուբլի մարդկանց աջակցելու համար. Ալեքսեյ Նավալնի
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Twitter-ի իր էջում գրառում է կատարել․ «Պուտինը իսկապես ոչ ադեկվատ է։ Նա չի հասկանում կամ չի ուզում հասկանալ ամենապարզ բաները։ Մարդիկ չունեն գումար, որ պարզապես նստեն տանը առանց աշխատանքի։ Իսկ գործատուները գումար չունեն, որ բոլորին վճարեն հենց այնպես։ Ոչ մի խոսք սրա մասին չի ասվել։ Ոչ մի ռուբլի մարդկանց…
Մանարյանն ասում էր, որ արվեստի մարդն ընդդիմադիր պետք է լինի․ Վահրամ Թոքմաջյան
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է. «2008-ի մարտի մեկից հետո էր։ Մեր խմբի հավաքատեղին էն ժամանակ «Ակցեռնի» շենքի առաջին հարկում էր։ Կողքն էլ սոցապն էր։ Մեզ մոտ ոչ թե վհատված վիճակ էր, այլ խորքային անգոյություն։ Չէինք հասկանում, թե ինչ է հետո լինելու։ Էլ ինչի են ընդունակ։ Վհատված երբեք չենք էղել, քավ լիցի։ Եթե…
Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը վարչական կալանքի տակ է հատուկ կալանավայրում, հոսպիտալացվել է Մոսկվայի № 64 կլինիկական հիվանդանոցում հուլիսի 28-ի առավոտյան: Այս մասին հաղորդում է Медуза-ն՝ հղում կատարելով բուժհաստատության աղբյուրին: Այժմ Նավալնին թերապևտիկ բաժանմունքում է: Բժիշկները հրաժարվել են նշել հիվանդանոց տեղափոխվելու պատճառները: Ավելի վաղ 112 տելեգրամ-ալիքը հաղորդել էր, որ քաղաքական գործիչն ունի շատ ուժեղ ալերգիա. ախտորոշումը հաստատվել…
Հունաստանի նոր վարչապետն այսօր կերդմնակալի
Հուլիսի 8-ին Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը կերդմնակալի որպես վարչապետ: Նրա երդմնակալության արարողությունը կկայանա այն բանից հետո, երբ երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին խորհրդարանին կփոխանցի երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: Միցոտակիսն արդեն շնորհավորանքներ է ստացել գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասից։ Ըստ վերջին տվյալների՝ «Նոր ժողովրդավարությունը» ստացել է ձայների…
Վրաստանում ցուցարարներին է միացել նաև Սաակաշվիլու կինը
Վրաստանում ընթացող բողոքի ակցիային է միացել նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, ով ներկայացնում է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը: Ռուլոֆսն ասել է, որ հանրությունն ականատեսն է եղել, թե ինչ անմարդկային մեթոդներ է կիրառել իշխանությունը երիտասարդների նկատմամբ և պետք է պատասխան տա: Հաղորդում է aliq.ge-ն: Ռուլոֆսն ասել է, որ կողմ է…
Իտալիայի վարչապետը սպառնում է հրաժարական տալ
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե նրա երկու կոալիցիոն գործընկերները չդադարեցնեն իրենց թշնամանքը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Կոնտեն իր դաշնակիցներ Լուիջի դի Մայոյին և Մատեո Սաքլվինիին հարցրել է` արդյո՞ք նրանք պատրաստ են շարունակել իրենց աշխատանքը և պահել խորհրդարանական մեծամասնությունը: «Հինգ աստղ» պոպուլիստական շարժման առաջնորդ Լուիջի դի Մայոն և «Լիգա»…
Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը
Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը չի հավաքել ընտողների ձայների 20 տոկոսը, հաղթել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Այս մասին հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը: «Բոլոր ձայների հաշվումից հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 17,7 տոկոսը կամ 40 տեղ խորհրդարանում, «իսկական ֆինները»՝ 17,5 տոկոսը կամ 39 տեղ, Կոլացիոն կուսակցությունն ստացել է ձայների…
Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը վաղուց անցել է․ Վաշինգտոնի պատասխանը
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվել է Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը կազմակերպել էին Ուրուգվայն ու Մեքսիկան։ Նիստի ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել կոնտակտային խմբին։ Վենեսուելայում տիրող իրաիճակի հարցերով Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը պահանջել է, որպեսզի երկրները գործ ունենան միայն ընդդիմադիր Խուան Գուաիդոյի հետ՝ որպես ժամանակավոր նախագահի։ «Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը…
Ադրբեջանում մեծ հանրահավաք է սպասվում
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ՏԻՄ-ը ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ին թույլատրել է հունվարի 19-ին հանրահավաք անցկացնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաքն անցկացնել Բաքվի Յասամալի շրջանի Մահսուլ մարզադաշտում: Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավորվել Է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո՝ մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով…
Թուրքական դատարանները ընդդիմադիրին պարտավորեցրել են 270 հազար դոլարի փոխհատուցումներ վճարել
Թուրքական դատարանները գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին պարտավորեցրել են 1.5 մլն թուրքական լիրայի (275.000 դոլար) փոխհատուցումներ վճարել: Ի դեպ, բոլոր այդ դատավճիռները կայացվել են Քըլըչդարօղլուի՝ կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց (2010 թ.) հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վիրավորելու համար Քըլըչդարօղլուի դեմ ընդհանուր առմամբ 147.000 (27000 դոլար) լիրայի փոխհատուցման պահանջով դատական գործընթացներ է նախաձեռնել…
ԱԺ փոխնախագահի երրորդ ընդդիմադիր թեկնածուն Մանե Թանդիլյանն է
ԱԺ 7-րդ գումարման Ազգային ժողովում երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը, տեղեկացնում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նկատենք, որ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ժողովում դեկտեմբերի 19-ին որոշվել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ երկու փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի։ Խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը կղեկավարի…















