թաեքվանդո
Նոր մասնագիտություններ Ֆիզկուլտ ինստիտուտում
Այս տարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն` «Թաեքվանդո» և «Գեղասահք»։ Հուլիսի 6-ին բուհն ընդունել է այս մասնագիտություններով իր առաջին դիմորդներին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ «Այսօր պատմական օր է։ Թաեքվանդոյի քննությանը մասնակցում էր Հայաստանի չեմպիոն և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Դավիթ Թորոսյանը։ Դիմորդները փոքր-ինչ լարված էին, բայց…
Ուսանողական խաղեր. Թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը՝ բրոնզե մեդալակիր
Նեապոլում ընթացող 30-րդ համաշխարհային Ուսանողական խաղերում թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր: Վաղը՝ հուլիսի 10-ին, պայքարի դուրս կգա 74 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը։ Մեր հավաքականը Համաշխարհային Ուսանողական խաղերում կներկայացնի նաև 87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Թաեքվոնդոյի ֆեդերացիան նոր նախագահ կունենա. գործող նախագահը Մանվել Գրիգորյանի որդին է
Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք կայանալու են այս ամիս՝ հունվարին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Ղահրամանյանը նշեց, որ օրն ու վայրը դեռ պետք է հաստատվեն: Նա նաև տեղեկացրեց, որ առայժմ 1 թեկնածու կա: Գործարար, նախկին թաեքվոնդոիստ Դավիթ Պողոսյանն է: Ղահրամանյանն ընդգծեց, որ նա որևէ կուսակցության անդամ չէ: Առայժմ ֆեդերացիայի…



