իլհամ ալիև
Մերկելը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն խոսել է Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը։ Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային գործընթացի։ Նշենք, որ երեկ Մերկելը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ալիևի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից․ Թևոսյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սեպտեմբերի սկզբին ռուսական Նեզավիսիմայա Գազետա-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց: Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց…
Փաշինյանի և Ալիևի գաղտնի բանակցությունների սղագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը
Հարգելը ընթերցողներ, մեդիատիրույթում տարածվում է հոդված, թե գաղտնազերծվել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի գաղտնի բանակցությունների սղագրությունը։ Տեղեկացնում ենք, որ նյութում առկա բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, նյութի հեղինակը՝ Հայկ Ուսունց կեղծանվան ներքո հանդես եկող անձը, նշել է, որ շարադրված մտքերը իր երևակայության արդյունքն են։ Այս մասին հայտնում է Ինֆոչեքը:
Ալիևը նշել է, որ զինծառայողների կորուստներ ունեն․ ադրբեջանագետ
Արդբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Իլհամ Ալիևը նշել է, որ զինծառայողների կորուստներ ունեն։ Քանակ չի հայտնել»։ https://www.facebook.com/TAR0Nhovhannisyan/posts/3488341824567006
Աննա Նաղդալյանը պատասխանել է Իլհամ Ալիևի հայտարարությանը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ունեցած ելույթը: «Տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են բարդ հակամարտություն, որի վերջնական հանգուցալուծումը ենթադրում է այնպիսի տարբերակի համաձայնեցում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն այդ ժողովուրդների մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները
Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են,- ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի մենկաբանությունում։ «Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։ Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և…
ՌԴ ՊՆ նախարարը աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շեյգուն աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել: Նախարարը մասնակցելու է «Ծովի գավաթ» Բանակային միջազգային խաղերի բացման արարողությանը։ Սերգեյ Շեյգունին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրանց հանդիպման մասին մանրամասնություններ դեռևս հայտնի չեն: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ նախարարությունից:
Փաշինյանին սևացնելով Ալիևը փորձ է անում պարտակել սեփական անհաջողությունները․ Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջան անունով արհեստածին պետության բռնապետի քարոզչամեքենան լրիվ կտրվել է իրականությունից։ Ըստ այդ քարոզչամեքենայի մաս կազմող «վերլուծաբանների, քաղաքագետների» Փաշինյանը Հայաստանում եկել է իշխանության «Լելե Թեփեյի վրեժը լուծելու խոստումով, սակայն արդեն երկու տարի է ինչ չի կարողանում այդ վրեժը լուծի, և ժողովուրդի աչքից ընկնում է, դրա համար եղան տավուշյան…
Ադրբեջանում պաշտոնատար անձանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել. Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միություն
Ադրբեջանում մարդու իրավունքների զարգացումների վերաբերյալ Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միությունը հայտարարություն է հրապարակել: «Մենք անհանգստացած ենք ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» նախագահի տեղակալ Ֆուադ Ղահրմանլիի նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից դաժան խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներով։ Պարոն Ղահրմանլիին մեկն է այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից հեղաշրջում նախապատրաստելու անհիմն մեղադրանքով, իսկ…
ԱՀ նախագահի անդրադարձը Ալիևի հայտարարությանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ ԱՀ Նախագահը նշել է, որ Մարտունիում անդրադարձել է Ալիևի հայտարարությանը։ «Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը,…
ԱԳՆ նախարարը հայտնել է, թե երբ է հնարավոր Փաշինյան-Ալիև հանդիպումը
«France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահության ձևաչափը չի աշխատում: Նախարարն նշել է, որ ձևաչափը գործել է շատ արդյունավետ, և ունի շատ ամուր հիմքեր, որտեղ բոլոր երեք երկրները աշխատում են ներգրավված կերպով: «Նրանք շարունակում են մեծ ներդրում…
Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակն է․ Թանկյան
Հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարն է հրապարակել, որի կից նաև գրառում է կատարել։ Թանկյանն իր խոսքի սկզբում Ալիևին անվանել է «Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահ»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից։ Թանկյանը նշել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի մեջ չի կարող խաղաղություն լինել, քանի Ադրբեջանը չունի նորմալ…
Ով է Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարարը․ մանրամասներ
Ադրբեջանի արտաքին գործերի արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովին պաշտոնից հեռացնելուց հետո երկրի նախագահ Իլհամ Ալիևի արագ նշանակել է նոր նախարարի։ Ալիևի հրամանագրերից մեկով՝ Ադրբեջանի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը։ Նշենք, որ նորանշանակ ԱԳ նախարարը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է հարկային համակարգում։…
Պաշտոնական․ Մամեդյարովը հեռացվեց Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազատել է Էլմար Մամեդյարովին երկրի Արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով АзерТАдж-ին։ Ըստ ադրբեջանական կայքի՝ Ալիևի մեկ այլ հրամանագրով Կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը ազատվել է պաշտոնից ու նշանակվել ԱԳ նախարարի պաշտոնում։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուրջ քննադատության է ենթարկել երկրի արտաքին գործերի նախարարությունը և դրա ղեկավար Էլմար Մամեդյարովին: Ալիևը նախարարների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր, որ հուլիսի 12-ի իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Նա ավելացրել է, որ բոլորն իրենց տեղում են եղել,…















