fbpx
Աշխարհ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուրջ քննադատության է ենթարկել երկրի արտաքին գործերի նախարարությունը և դրա ղեկավար Էլմար Մամեդյարովին:

Ալիևը նախարարների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր, որ հուլիսի 12-ի իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Նա ավելացրել է, որ բոլորն իրենց տեղում են եղել, իսկ երբ սկսվել են հայ – ադրբեջանական սահմանի իրադարձությունները, արտգործանախարը իր տեղում չի եղել: Իսկ ըստ երկրի վարչապետի` երբ զանգել են Էլմար Մամեդյարովին, նա ասել է, որ տնից է աշխատել:

Աղբյուրը՝ haqqin.az․

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ