խմելու ջուր
Կամարիսում մեկնարկել են խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման աշխատանքները
Կամարիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքի 2-րդ փողոցում մեկնարկել են խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման աշխատանքները: Շահած պայմանագրի արժեքն է 3.890.000 դրամ, որից 60.8%-ը համայնքի ֆինանսավորման չափն է, իսկ 39.2%-ը՝ պետության: Պետական մեկ այլ ծրագրով էլ ասֆալտապատվում են համայնքի 2-րդ և 7-րդ փողոցները: Նշենք, որ…
Նոր-Նորքում 6 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10:00-16:00 կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 6-րդ զանգվածի, Գյուրջյան փողոցի 58, 60, 62 համարների և «Բիոքիմիայի փորձարարական» ինստիտուտի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դարանակ գյուղում խմելու ջրի մեջ որդեր կան
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ գյուղի բնակիչները ոռոգման և խմելու ջուրը վերցնում են Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետից: Խմելու ջուրը շագանակագույն երանգ ունի, նրա մեջ տեսանելի է հող, ջրի մեջ որդեր կան։ Այս մասին հայտնում է Ecolur-ը: «Մարտունիի սանէպիդկայանից եկան, բացեցին, որ անալիզ վերցնեն, վա՜յ արին, ջրի մեջ որդ կա: Գնացին, հետո…
Բյուրականում 180 ընտանիք ապահովվել է մշտական խմելու ջրով
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բյուրական համայնքում ընդլայնվել և վերանորոգվել է խմելաջրի ցանցը: Վերակառուցվել է շուրջ 270 մետր խողովակաշար, որի արդյունքում համայնքի 180 ընտանիք ապահովվել է մշտական խմելու ջրով: Ծրագրի ընդհանուր արժեքը 8մլն 100հազար դրամ է, որից համայնքի մասնակցությունը կազմել է 3մլն 600հազար դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 4մլն 500հազար դրամ: Խմելու ջրով բոլոր…
ՄԻՊ-ը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։ Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և երկարատև լուծման համար։ Մասնավորապես, այս…
Միկրոպլաստիկի առկայությունը խմելու ջրում առողջությանը չի վնասում
Առողջության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս փուլում միկրոպլաստիկի առկայությունը խմելու ջրում չի դիտարկում որպես վնաս մարդու առողջությանը: Այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում: ԱՀԿ աշխատակից Բրյուս Գորդոնը հայտնել է, որ ավելի մեծ տարբերություն կա տոքսինների այն քանակի միջև, որը մարդու մարմինը կարող է անվնաս կլանել, և այն ցուցանիշների, որոնք վնասակար կհամարվեն: «Մենք ամենևին մտահոգված չենք»,-ասել է…
Հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար
Զինվորական մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար ՀՀ կառավարությունը 2.1 մլրդ դրամ միջոցներ կտրամադրի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2386862041634177?__xts__[0]=68.ARCOv9AQFMtqKA1WWNYfDQUU5q74yHNtrGhmXREUk9hTr563gzHQ6v65JijbTga6gvpz88yYO0otWVDb2NUaigs7_uwe5nydzvbVTpbkexZGTwH-40Hse7HwekZRUg5I-S48bKRNTMIQmZhdsiCekz3DtfnhAxUlVvGN-MKk31AzK9u5-dAM_PYDzSG3dp_UfrP8RBmIg-qimyUUtUfzPV_wlnmN8w-_jeRyTgpdyVlcaly7cXZDxlRfjpDBy3JbYxtL1DeI8TtpZcKvpiS99uIXd2igvsoLcSMbS1e3G2-8XOJSZc8j1p3O_x7UE4ZCToBqXd49ntfoWNS_LQ_mWVDe&__tn__=-R
Արմաշում խմելու նոր ջրագիծ է անցկացվում
ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքում այս տարի սուբվենցիոն 3 ծրագիր կա՝ ✔️Վ․ Սարգսյան և Երիտասարդական փողոցների խմելու ջրագծի անցկացում, ✔️ Արցախի, Մոնթե Մելքոնյան և Վ․ Սարգսյան փողոցների ասֆալտապատում, ✔️ Լուսավորության ցանցի կառուցում: Մի քանի օր է՝ մեկնարկել են 2650 մետր երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները, մյուսների շինարարությունը նախատեսվում է սկսել առաջիկայում: Ծրագրի ընդհանուր արժեքը 12…
Եմենում բախումների պատճառով շուրջ 200 հազար մարդ զրկվել է խմելու ջրից
Ադենում մոտ 200 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի՝ կառավարական և Հարավային Եմենի անցումային խորհրդի ուժերի բախումների պատճառով: Այս մասին հայտնում է Եմենում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ստորաբաժանումը, հաղորդում է РИА Новости-ն: Դեռևս չորեքշաբթի իշխանության մարմինների աղբյուրը հայտնել էր, որ զինված անձինք փորձել են նախագահական պալատի դարպասներից ներս խուժել: Հարավային Եմենի անցումային խորհուրդը համընդհանուր…
Կառավարություն ավելի քան 450 մլն դրամ հատկացրեց Ջրային կոմիտեին
Կառավարությունը 450 մլն 709 հազ. դրամ հատկացրեց Ջրային կոմիտեին 10 օբյեկտներում կապիտալ աշխատանքների կատարման համար։ Նախագծով նախատեսվում է, որ նոր, փոքր քլորակայանների կառուցումով և լոկալ՝ այլընտրանքային էլ․էներգիայի սնուցման ապահովմամբ, հնարավոր կլինի մոնտաժել նորմատիվային պահանջներով խմելու ջրի քլորացման սարքավորումներ։
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը խմելու ջրի խնդիր այլևս չունի. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը խմելու ջրի խնդիր այլևս չունի: Մեղրաձորում ապրում է 2646 մարդ: «Շնորհիվ «Բարի» հիմնադրամի և բարերարների՝ ընդամենը մեկ շաբաթ հետո խողովակները կտեղափոխվեն Մեղրաձոր, և մեղրաձորցիներն այլևս չեն ունենա խմելու ջրի խնդիր», – ասել է նա: Ալեն Սիմոնյանը նշեց, որ ովքեր ցանկանում…
Նենց են անում, որ ՀՀԿ–ին երանի տանք. բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքում են ոռոգման ջրի խնդրից: Նրանք պնդում են, որ 15 օր է՝ ջուր չի եղել և չենք կարողացել ոռոգել իրենց հողատարածքները: Հուլիսի 16-ին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Բնակիչները բողոքում են ոռոգման ջրի խնդրից, պահանջում են ապահովել իրենց հողատարածքների ոռոգման համար…
Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են թունավորվել խմելու ջրից
Թուրքիայի Գյումուշհանե նահանգի Դիբեքլի գյուղում խմելու ջրից թունավորված 138 մարդ է դիմել հիվանդանոց։ Թունավորման փաստը հաստատել է նահանգապետարանը։ Հիվանդների մոտ դիտվող հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները և փորլուծությունը։ Ասյ մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Դիբեքլիի գյուղապետը հայտարարել է, որ կատարված ստուգումների արդյունքնում գյուղի խմելու ջրի աղբյուրներում բակտերիա է հայտնաբերվել։ Խոսքը աղիքային ցուպիկի և դրա ենթատեսակների մասին…
Բողոքի ակցիա Արճիսում. բնակիչները պահանջում են լուծել խմելու ջրի խնդիրը
Այսօր վաղ առավոտից փակ է Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհի Արճիս գյուղի հատվածը։ Այս մասին մեզ տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից մեկը: Գյուղացիները փակել են ճանապարհը՝ տարիներ շարունակ չլուծվող խմելու ջրի հարցին ինչ որ կերպ լուծում գտնելու նպատակով։ Համայնքի ղեկավարը ակցիայի մասնակիցների հետ բանակցություններից հետո հայտնել է, որ այսօր երեկոյան մարզպետարանի աշխատակիցների հետ կփորձեն խնդրին լուծում գտնել: Մասնակիցներն էլ…
Երկրի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջուր չունի. ՄԱԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) համաշխարհային հանրությանը կոչ են արել ավելացնել ներդրումները ջրամատակարարման, սանիտարիայի և հիգիենայի (ՋՍՀ) ծառայությունների զարգացման գործում, որպեսզի ավելի արդյունավետ պայքարեն վարակիչ հիվանդությունների դեմ։ Երեքշաբթի Ժնևում հրապարակված զեկույցում նրանք տագնապով նշում են, որ 2,2 մլրդ մարդ խմելու մաքուր ջրի հասանելիություն չունի, 4,2 մլրդ մարդու հասանելի չեն սանիտարական ծառայությունները, իսկ…














