հայկական մեդիա

  • ՀՀ դեսպանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի հայ-լիտվական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ

    ՀՀ դեսպանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի հայ-լիտվական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ

    Ապրիլի 18-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր ղեկավար, Լիտվայի Սեյմասի պետական կառավարման և ՏԻՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė)։ Ողջունելով հյուրին՝ դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Գուոդա Բուրոկիենեին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ վերջինս իր նպաստը կբերի հայ-լիտվական խորհրդարանական բարեկամական կապերի…

  • Սամվել Բաբայանը` Արցախի նախագահի ընտրություններին իր մասնակցության մասին

    Սամվել Բաբայանը` Արցախի նախագահի ընտրություններին իր մասնակցության մասին

    Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրություններին, ինչպես նաև այդ ընտրություններին իր մասնակցությանը: «Հասարակության հետ դեռ հանդիպումներ եմ ունենում, փորձում եմ ճշտել ժողովրդի դիրքորոշումը՝ ինչքանով են ընդունում, ինչքանով՝ չեն ընդունում, դրանից հետո ստորագրահավաք է լինելու, պարզելու ենք հնարավորությունը՝ մասնակցելու եմ, թե ոչ», – ասաց Սամվել…

  • Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած քաղաքացի է ձերբակալվել

    Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած քաղաքացի է ձերբակալվել

    Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Այս մասին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։ Դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում սահմանախախտը հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում…

  • Արգենտինայում դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել

    Արգենտինայում դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել

    Արգենտինայի ազգային պարկում դինոզավրի առնվազն 220 մլն տարվա կմախք է հայտնաբերվել: PHYS-ը հայտնում է, որ այն մի շարք կաթնասունների, այդ թվում՝ կոկորդիլոսի նախատիպն է: Հաղորդվում է, որ որ այս կմախքի հետ մեկտեղ մի քանի այլ դինոզավրների մնացորդներ ևս հայտնաբերվել են, ընդ որում` դրանք միմյանցից մոտ 1 մետր հեռավորության վրա են եղել: Գիտնականները ենթադրել են, որ…

  • Թրամփն արտասահմանյան հյուրերից առաջինը կայցելի Ճապոնիայի նոր կայսրին

    Թրամփն արտասահմանյան հյուրերից առաջինը կայցելի Ճապոնիայի նոր կայսրին

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայում կլինի մայիսի 25-ից 28-ը: Այս մասին հայտնել է The Mainichi-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարը կդառնա առաջին օտարերկրյա հյուրը, որը հանդիպում կունենա գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի հետ նրա գահակալումից հետո, որը տեղի կունենա մայիսի 1-ին: Սպիտակ տունը նույնպես հայտնել է առաջիկա այցի մասին: «Պետական այցը կամրապնդի սերտ…

  • 35 տարվա մեջ առաջին անգամ․ անգլիական 4 ակումբ միանգամից դուրս է եկել եվրագավաթային կիսաեզրափակիչ

    35 տարվա մեջ առաջին անգամ․ անգլիական 4 ակումբ միանգամից դուրս է եկել եվրագավաթային կիսաեզրափակիչ

    Անգլիական միանգամից 4 թիմ դուրս է եկել եվրագավաթային ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչներ: «Տոտենհեմին» և «Լիվերպուլին» հաջողվել է դուրդ գալ Չեմպիոնների լիգայի, իսկ «Արսենալին» ու «Չելսիին» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ: Ինչպես հայտնում է Opta Sport-ը,  անգլիական ակումբները նման արդյունք չէին գրանցել 1983/84 մրցաշրջանից ի վեր: Այդ տարի «Լիվերպուլը» դուրս էր եկել Չեմպիոնների Գավաթի կիսաեզրափակիչ, «Մանչեսթեր Յունայթեդը»` գավաթակիրների Գավաթի…

  • Instagram-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառերը ծածկագրված չեն եղել. Facebook

    Instagram-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառերը ծածկագրված չեն եղել. Facebook

    Facebook ընկերությունը անվտանգ պահպանել է Instagram սոցիալական ցանցի միլիոնավոր օգտատերերի չծածկագրված գաղտնաբառերը, ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ընկերությունում խոստովանել են, որ Instagram-ում հայտնաբերել են միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր ընթեռնելի ձևաչափում: Facebook-ը խոստացել է տեղեկացնել սոցցանցերից օգտվող բոլոր օգտատերերին, որոնց գաղտնաբառերը ծածկագրված չեն եղել: «Մեր հետաքննության համաձայն՝ ընկերության աշխատակիցները չեն օգտագործել այդ գաղտնաբառերը»,- ասված է ընկերության…

  • ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունների

    ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունների

    Հարց․ Անդրադառնալով ապրիլի 15-ի հանդիպմանը՝ Մամեդյարովը նշել է, որ քննարկում է եղել 2016թ.-ին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա։ Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը։ Աննա Նաղդալյան․ Նախ, նշեմ, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր…

  • Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին կմասնակցի շուրջ 40 երկրի ղեկավար

    Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին կմասնակցի շուրջ 40 երկրի ղեկավար

    «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովին, որը ապրիլի 25-27-ը տեղի կունենա Պեկինում, կմասնակցեն գրեթե 40 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ: Այս մասին ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովը տեղի կունենա Պեկինում ապրիլի 25-27-ը․ այն այս տարվա գլխավոր միջազգային միջոցառումը կդառնա Չինաստանում: Համաժողովի աշխատանքին…

  • Մակրոնը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձել գրող Միշել Ուելբեկին

    Մակրոնը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձել գրող Միշել Ուելբեկին

    Գրող Միշել Ուելբեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից ստացել է երկրի բարձրագույն պարգևը՝ «Պատվո լեգեոն» շքանշանը: Ապրիլի 18-ի երեկոյան տեղի ունեցած արարողության մասին ապրիլի 19-ին հայտնել է France Info ռադիոկայանը: 63-ամյա ֆրանսիացին արժանացել է շքանշանի ասպետի աստիճանի: Ուելբեկը նախագահի նստավայր է գնացել իր երիտասարդ տիկնոջ և մի շարք ընկերների ուղեկցությամբ: Արարարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի նախկին…

  • Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել

    Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել

    Առողջապահության նախարարությունը տեղեկություն է ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն է դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ: Ապրիլի 17-ին բժշկական օգնության են դիմել ևս մի քանիսը: Այդ կապակցությամբ Նավուր է մեկնել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների խումբը: Արձանագրված դեպքերի…

  • «Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել»․ Լենա Նազարյան

    «Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել»․ Լենա Նազարյան

    Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը բացառում է, որ քաղաքական պատվեր է իրականացվում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ «Ես բացառում եմ, որ որևէ մեկի, որևէ պաշտոնյայի, այսպես ասած, գլխին կարող են գործ սարքել։ Նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ», – այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը։ Լենա…

  • Մարուքյանը ցեմենտի հարցի շուրջ շահերի բախում է տեսնում

    Մարուքյանը ցեմենտի հարցի շուրջ շահերի բախում է տեսնում

    Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է կառավարության ներկայացրած Պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծին, որը վերաբերում է ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելուն։ Խմբակցության դիրքորշումը հայտնելիս Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այսօր օրինագծի քննարկման մեջ կա երեք կողմ՝ կառավարություն-«Բարգավաճ Հայաստան»-«Իմ քայլը»։ ««Լուսավոր Հայաստանն» էլ էս կողմերի մեջ ուզում է հասկանալ՝ ինչ են անում։ Ինձ Վանաձորից…

  • Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետն ազատվել է պաշտոնից

    Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետն ազատվել է պաշտոնից

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Նշենք, որ Ենգոյանն այս պաշտոնը ստանձնել էր 2000 թվականից:

  • Զարթոնքի բնակիչները պահանջում են ազատ արձակել կալանավորված համագյուղացուն

    Զարթոնքի բնակիչները պահանջում են ազատ արձակել կալանավորված համագյուղացուն

    Արմավիրի մարզի Զարթոնք համայքնում իրավիճակը շարունակում է լարված նալ: Չնայած համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականին` համայնքի բնակիչները շարունակում են ակցիաները, քանի որ համայնքապետի հրաժարականը պահանջողներից մեկը` Հրայր Պողոսյանը, կալանքի տակ է: Բնակիչները պահանջում են Պողոսյանին ազատ արձակել: «Ի՞նչ պայմաններում համայնքապետը հրաժարական տվեց: Տվեց մի իրավիճակում, որին մենք չէինք սպասում: Մենք սպասում էինք, որ հրաժարական կտար հանուն…