հրթիռակոծություն
Արցախն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցները․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին: Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում…
Սմերչով հրթիռակոծվում է Ստեփանակերտը, Շուշին ու Մարտակերտը
Արցախի պաշտպանության բանակը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական…
Հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։
Երեկվա հրթիռակոծությունից վնասվել է Ստեփանակերտի բնակչի տունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտոմբերի 17-ի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Սվետլանա Բաղդասարյանի տունը։ Հարևանուհին վիրավորում է ստացել։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2743687242625007
Գիշերային հրթիռակոծության հետևանքները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի պաշտպանության բանակի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է տարածվել, որին կից գրված է․ «Թշնամու ձեռագիրը։ Գիշերը թշնամին, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հրթիռակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»:
Ադրբեջանական հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կեմտրոնը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քնարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/683214508981382
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով սպանվել է 1 երեխա, ծանր վիրավորում ստացել` 3-ը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժում են նաև երեխաները. հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ: Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ-ի Մարտակերտ քաղաքի իրենց տնից հեռանալու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է…
Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծությունից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնակն տեղեկատվական կենտրոնը հրապարակել է տեսանյութ, որում Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է հրթիռակոծությունից հետո: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1254114784956430
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են կեղծ տեղեկություններ տարածել. Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի…
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնում է, որ Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=107049481176947&id=102006298347932
Երեկ Ստեփանակերտը դարձյալ հրթիռակոծության տակ էր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ Ստեփանակերտը դարձյալ հրթիռակոծության տակ էր: Քանդված քաղաքացիական օբյեկտներ ունենք, զոհեր՝ բարեբախտաբար ոչ: Արցախի Հանրային հեռուստատեսության նկարահանող խումբը շրջել է պատերազմող Ստեփանակերտում, զրուցել մարդկանց հետ, ովքեր օդային հարձակումների միջակայքում փորձում էին զբաղվել սովորական կենցաղային գործերով: https://www.facebook.com/ArtsakhTV/videos/431870604461542 Տեսանյութը՝ Արցախի Հանրային Հեռուստատեսության ։
Գիշերվա հրթիռակոծության հետևանքները Ստեփանակերտում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Գիշերվա հրթիռակոծության հետևանքները Ստեփանակերտում» https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/802784323890830?__cft__%5B0%5D=AZVP4Ta0imr_bgf7DBJcb-tVquUh-aEvXWsBvavJ7m1FWtRrG6RebyK8jHK4gwMwLr7nRxiSWp-bpsgr-IXnKbw7ynUuPzJntgxUf3fxG7w8EurHdw3mZNdHwm1OtUktnfdJhE2e4XWDvj0jcP8MuW32iteGmRROuLOMor-TnWu28TNkdB-j4fQ0lSN8ZwDek5AL37mD11lpKpbXZ258hno3&__tn__=%2CO%2CP-R
Տոնոյանը հերքել է Ադրբեջանի պնդումները՝ ՀՀ-ից հրթիռակոծումների վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել»։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/800411477461448?__cft__%5B0%5D=AZXJaZmUdvHaeE_oSz08co-plSM5nbgToj15_VdwCdS_q-tPR78gktP6671ZF3KvItFD8swnoXVifFMyfmSkxC1WuR_SkxKhGUuWYJzLKCLxJEyC45tSnnboJwtd2tiGAuBng6VOWL6p3__07PYAEEUdAo326_Oof5C9aNjZjRYUTDWvVccPbQI8OXa_ycPWC_hYhF0XBan6jwKy9yl6FFpf&__tn__=%2CO%2CP-R
Հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը, 3 հրթիռ չի պայթել
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն Արցախից հայտնում է, որ այսօր առավոտյան հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը: Համայնքի վրա 4 հրթիռ է ընկել, որոնցից միայն 1-ն է պայթել՝ վնասելով Նորիկ Գրիգորյանի տունը: Դատելով լուսանկարներից՝ կարող ենք ասել, որ սրանք «Սմերչ» կամ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ են: «Սմերչի» հրթիռի տրամաչափը 300 մմ է, իսկ «Ուրագանինը»՝…
Իրաքում հրթիռակոծել են ԱՄՆ դեսպանատունը
Բաղդադի «կանաչ գոտու» տարածքում գտնվող ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է: Հայտնի է, որ դա տեղի է ունեցել Patriot զենիթահրթիռային համակարգերի փորձարկումից մի քանի ժամ անց, որի փորձարկումը դժգոհություններ էր առաջացրել Իրաքում: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ տեղյակ է իրավիճակից: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղի ունեցածը սպառնալիք է համարում: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:















