ղեկավարներ
Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ջրատարածքում
Հարավային Կորեան ապրիլի 14-ին մի քանի հականավային թևավավոր հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ջրատարածքում: Այս գործարկումներն իրականացվել են ԿԺԴՀ օդուժի կործանիչների կողմից, առավոտյան ժամը 07:00-ին, իսկ հրթիռները թռել են մոտ 150 կմ: Հարավային Կորեայի շտաբի ղեկավարների կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնել է, որ Կորեայի ռազմական հանրապետությունը պատրաստվածության բարձր մակարդակ է պահպանում և շարունակում է…
Օբաման նշել է, որ կանայք ավելի լավ պաշտոնյաներ կարող են լինել, քան տղամարդիկ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդկանց մեղադրել է քաղաքական խնդիրներ ստեղծելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը պատմել է այն բացասական արդյունքների մասին, որոնք առաջանում են քաղաքական գործիչների տարիքի պատճառով: «Եթե դուք նայեք աշխարհին և դիտարկեք խնդիրները, ապա կտեսնեք, որ դրանք՝ որպես կանոն ծեր մարդկանց, որպես…
ԶՈւ ներկայացուցիչները Հանդիպել են սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ
3-րդ զորամիավորման հրամանատարական կազմի ներկայացուցիչները հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում հանդիպել են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ բնակավայրերի երիտասարդ բնակիչներին պայմանագրային զինվորական ծառայության ներգրավելու հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մյասնիկյան համայնքի գործող և նախկին ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրոդը՝ համայքի աշխատակազմի քարտուղարը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի…
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Սինոփսիս»-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հյուրերը նախագահին տեղեկություններ են ներկայացրել «Սինոփսիս Արմենիա»-ի առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին: Չի-Ֆուն Չանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում նախատեսում է լինել Գյումրիում, որտեղ մտադիր են «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաճյուղ հիմնել: Նշվել է, որ…
ՀՀ վարչապետը ելույթ է ունենում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/556654351575430/?notif_id=1566730669510667¬if_t=live_video_explicit
Բացահայտվել են Հարթագյուղ և Գոգարան համայնքների ղեկավարների ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝…
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմերի ղեկավարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին: Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:








