Մասիս

  • Մասիսում 7-ամյա երեխային վրաերթի են ենթարկել․ նա գիտակցության չգալով մահացել է

    Մասիսում 7-ամյա երեխային վրաերթի են ենթարկել․ նա գիտակցության չգալով մահացել է

    Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ալիսա Խ.-ն իր վարած Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 7-ամյա Ալեքս Չ.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:…

  • Չարաշահումներ Մասիսի ԲԿ-ում․ մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին ու ևս 5 անձի

    Չարաշահումներ Մասիսի ԲԿ-ում․ մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին ու ևս 5 անձի

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նախարար Փիլոյանին…

  • Վարչապետը ո՞վ է, մենք ենք որոշում կայացնողը․ Օնիկը 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը, դատարաններն էլ մերժում են նրա դիմումները

    Վարչապետը ո՞վ է, մենք ենք որոշում կայացնողը․ Օնիկը 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը, դատարաններն էլ մերժում են նրա դիմումները

    Օրեր առաջ մեզ հետ կապ հաստատեց Օնիկ Վանուշի Գևորգյանը, ով խնդիրներ ունի իրավական համակարգի հետ և, իր պնդմամբ, արդեն 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը։ Պատմությունն այսպիսինն է․ 1972 թվականին Ոսկեհատ Հակոբի Գևորգյանը, ով հանդիսանում է Օնիկի (իր պնդմամբ) հոր հորեղբոր կինը, Մասիս գյուղի Պայծառ Պետրոսյան 35 հասցեում գտնվող իր տունը կտակում…

  • Ավտովթար Մասիսում․ կա 5 տուժած

    Ավտովթար Մասիսում․ կա 5 տուժած

    Երեկ՝ հունվարի 18-ին, ժամը 23:39-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Եղեգնավանում մեքենան ընկել է ջրատարը․ կա զոհ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝…

  • Մասիսում տաքսի են առևանգել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մասիսում տաքսի են առևանգել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հունվարի 7-ին ոստիկանություն ահազանգել է մի քաղաքացի ու ասել, որ Մասիսից առևանգել են իրեն կցագրված Opel-ը, որը գործել է տաքսի ծառայության ներքո։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել է Երևանում ու վարորդով հանդերձ բերման ենթարկվել բաժին։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

  • ՀՀ որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց

    ՀՀ որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց

    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ որոշ շրջաններում մառախուղ է, որոշ ճանապարհներում էլ՝ մերկասառույց։ Նշվում է, որ մառախուղ է Մասիսի, Արտաշատի, Արարատի, Ապարանի տարածաշրջաններում, իսկ տեսանելիությունը կազմում է 50-ից 100 մետր։ Ըստ աղբյուրի՝ մերկասառույց է առկա Արարատի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում։

  • ՀՀ որոշ հատվածներում մառախուղ է

    ՀՀ որոշ հատվածներում մառախուղ է

    Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում մառախուղ է։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Facebook-ի էջից։ Նշվում է, որ ժամը 09։00-ի դրությամբ՝ մառախուղ է Մասիսի ու Արտաշատի տարածաշրջաններում, իսկ տեսանելիությունը կազմում է 200 մետր։ Իսկ ավտոճանապարհների մասով նշվում է, որ ՀՀ-ում բոլոր միջպետական և հանրապետական ճանապարհներն անցանելի են։

  • ՍԻԼ և Արարատ ջրերը խմում են նաև Արարատի գագաթին ( ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՍԻԼ և Արարատ ջրերը խմում են նաև Արարատի գագաթին ( ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Օրերս մի խումբ հայ ալպինիստներ բարձրացել են Արարատ լեռը՝ իրենց հետ տանելով հայկական զուլալ աղբյուրի ջրերից։ Հատկանշական է, որ հայ ալպինիստները ընտրել են հատկապես «Սիլ» և «Արարատ» ջրերը։ Ալպինիստները ջրերը դրել են Մասիսի գագաթին ու տեսանկարահանել այն։  

  • ՊԵԿ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են վերցրել․ ԱԱԾ

    ՊԵԿ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են վերցրել․ ԱԱԾ

    Օգոստոսի 2-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային…

  • Ավարտվել է Մասիսի տարածաշրջանի ընտրողներին կաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

    Ավարտվել է Մասիսի տարածաշրջանի ընտրողներին կաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

    Հուլիսի 19-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հայտնել է Մասիսի տարածաշրջանի ընտրողներին կաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին: «Ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով պարզվել է, որ Կ. Գրիգորյանն ու Ռ. Հակոբյանը,…

  • Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

    Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

    Հուլիսի 13-ին Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնել է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Ինչի՞ մեջ է մեղադրվում Մեղրիի նախկին համայնքապետը․ ՔԿ-ն մանրամասնում է Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110…

  • Մասիսում կտեղադրվի Մոնթեի կիսանդրին

    Մասիսում կտեղադրվի Մոնթեի կիսանդրին

    Մասիս քաղաքում տեղադրվելու է Մոնթե Մելքոնյանի կիսանդրին։ Այս մասին տեղեկանում ենք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի Facebook-ի էջից։ Նա գրել է, որ կիսանդրին տեղադրվելու է իր նախաձեռնությամբ։

  • Հրդեհ է բռնկվել Մասիսի աղբավայրում

    Հրդեհ է բռնկվել Մասիսի աղբավայրում

    Հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա…

  • Վարդանյան եղբայրների 920 մլն դրամի նվեր են արել Մասիս քաղաքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Վարդանյան եղբայրների 920 մլն դրամի նվեր են արել Մասիս քաղաքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայտնի բարերար և գործարար Հրանտ Վարդանյանի անվան Մասիս քաղաքում գտնվող փողոցը, որի շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականի փետրվարին, ամբողջովին հիմնանորոգվել է Միքայել և Կարեն Վարդանյանների միջոցներով: 3,2 կմ երկարությամբ փողոցը հիմնովին քանդվել և նորն է կառուցվել: Փոխարինվել են փողոցի տակով անցնող բոլոր ջրագծերը: Կառուցվել է ջրահեռացման նոր ցանց: Փողոցն ասֆալտապատվել է որակյալ նյութերով: Ամբողջ երկայնքով…

  • Այս «համայնքապետերը» հանդիսանում են «տեղական օլիգարխի գրպանից կախված անձնավորություններ»․ մարզպետ

    Այս «համայնքապետերը» հանդիսանում են «տեղական օլիգարխի գրպանից կախված անձնավորություններ»․ մարզպետ

    Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգանքներս Մասիսի շրջանի (բացառությամբ «քաղաքապետի») և Արտաշատի շրջանի (բացառությամբ Այգեստանի) համայնքապետերին, որոնց մեծամասնությունն իրականում պետականություն կրող անձինք են և հստակ գիտակցում են, թե ինչ պատասխանատու դիրք են զբաղեցնում հասարակության մեջ, և ինչ մարտահրավերներ են մեր երկրի առջև ծառացած։ Դա նրանց կողմից ապացուցվեց նաև պատերազմի ամենաթեժ օրերին,…