Նախագահ
Ընդհատված ռուս-ուկրաինական բանակցությունները կվերսկսվեն այսօր
Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները երեկ ընդհատված բանակցությունները կվերսկսեն այսօր՝ մարտի 15-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ իրենց պատվիրակությունը բանակցություններում աշխատում է պատերազմին շուտափույթ կերպով և ազնիվ խաղաղությամբ վերջ տալու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ բանակցությունների այս փուլն ընթանում է հեռավար ձևաչափով։
Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Պետդեպը ողջունել է 5 հայ գերիների ազատ արձակումը Նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Վերջին մեկ տարվա ընթացքում…
Լուկաշենկոն Պուտինին երշիկ ու պանիր է նվիրել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երեկ Սանկտ Պետերբուրգում միմյանց հետ բանակցություններ են վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Համացանցում սկսել են տվյալներ հայտնվել այն մասին, թե ինչ նվերներ է բերել Պուտինին Լուկաշենկոն։ Այս մասին Telegram-ում գրել է «Пул Первого» ալիքը։ Նշվում է, որ Լուկաշենկոն դարկաձեռն չի ժամանել Սանկտ Պետերբուրգ ու իր հետ բերել է բաժակների հավաքածու…
Այսօր Բայդենն ու Պուտինը հեռախոսազրույց են ունենալու
Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինն այս գիշեր հեռախոսազրույց կունենան։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ նախագահները քննարկելու են ԱՄՆ-Ռուսաստան հետագա դիվանագիտական փոխգործակցության հարցերը։ Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցը լինելու է լրագրողների համար փակ ռեժիմով։
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ (ՏԵՍԱՆՅՈւԹ) Արցախի նախագահը մերժեց Փաշինյանի գերիշխանությունը, փոխարենն ընդունեց ռուսական ներկայությունը․ Այվազյան Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ…
Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները․ Սարգսյանը՝ Թրյուդոյին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Այցելեցի եղբայրական երկիր․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ամփոփել է Հայաստան ու Արցախ իր ուղևորությունը Անհատներին պետք է ոչ թե թևաթափ անել, այլ թև տալ․ Այվազյան Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում…
Եթե տղամարդն իրեն կին հռչակի ու մասնակցի կանանց մրցույթներին, ապա կանանց սպորտը կվերանա․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առիթ է ունեցել անդրադառնալու սեռը փոխած անձանց, որոնք կարող են մասնակցել տվյալ սեռի ներկայացուցիչների մրցույթներին։ ՌԴ նախագահի խոսքերը փոխանցում է RIA Sport-ը։ Պուտինը նշել է, որ ամեն ինչ պետք է լինի ողջախության սահմաններում։ Նրա խոսքով՝ եթե տղամարդն իրեն կին հռչակի ու, ասենք, մասնակցի կանանց ծանրամարտին, ապա այն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ։…
ԱՊՀ երկրների գագաթնաժողով է սպասվում․ չի բացառվում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների գագաթնաժողով է կայանալու։ Պեսկովի խոսքերը փոխանցում է TASS-ը։ Պեսկովը նշել է, որ դրա շրջանակներում հնարավոր է երկկողմ հանդիպում տեղի ունենա Պուտինի ու Բելառուսի նախագան Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Ըստ TASS-ի՝ չի բացառվում նաև, որ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում լինի նաև Հայաստանի…
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպման ընքացքում անդրադարձ է կատարվել կառավարության ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին, ինչպես նաև երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը:
Մուտք ենք գործում քվանտային դարաշրջան․ նախագահ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Գերմանիայում անցկացվող Ադա Լավլեյսի (Ada Lovelace festival) փառատոնին, որն այս տարի անցկացվում է «Քվանտային աշխարհ» խորագրով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ ՏՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրին «Մաթեմատիկոս…
Նախագահը երազում է Հայաստանը դարձնել արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում մասնակցել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Facebook-ում իրավապաշտպաններն ու լրագրողները կլինեն ավելի պաշտպանված Իրանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում ««Elettronica Group»-ը պաշտպանության, կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար ընկերություններից է: Ընկերությունը մեծ ռեսուրսներ է օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր…
Արցախի ԱԺ նիստ․ խորհրդարանում է նախագահը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ընթանում է Արցախի Հանրապետության ազգային ժողովի հերթական լիագումար նիստը















