fbpx
Աշխարհ

ԱՊՀ երկրների գագաթնաժողով է սպասվում․ չի բացառվում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների գագաթնաժողով է կայանալու։

Պեսկովի խոսքերը փոխանցում է TASS-ը։

Պեսկովը նշել է, որ դրա շրջանակներում հնարավոր է երկկողմ հանդիպում տեղի ունենա Պուտինի ու Բելառուսի նախագան Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։

Ըստ TASS-ի՝ չի բացառվում նաև, որ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում լինի նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ