Նունե Սարգսյան
Նախագահի նստավայրում հյունընկալվել է արգենտինացի գործարար կանանց պատվիրակությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Արգենտինայի գործարար կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները, ովքեր ճանաչողական այցով Հայաստանում են: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ողջունել են հյուրերին՝ հույս հայտնելով, որ կարճատև այցի շրջանակում նրանց կհաջողվի հնարավորինս շատ բան տեսնել և իմանալ Հայաստանի մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, վերջին տարիների ընթացքում…
Նախագահը ներկա է գտնվել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 30-ամյակին նվիրված երեկոյին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 30-ամյակին նվիրված երեկոյին, որը կազմակերպվել է «Մեդիամաքս» մեդիա ընկերության և DoSomething կազմակերպության (Ավստրալիա) կողմից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Նախագահը տիկնոջ հետ այցելել է Միացյալ Թագավորության դեսպանություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվան ընդառաջ այսօր այցելել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանություն: Նախագահ Արմեն Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու դեսպան Ջուդիթ…
Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը այցելել է Իտալիայի դեսպանություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանություն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական մշակութային և պատմական առնչություններին՝ այս համատեքստում հատկապես կարևորելով Իտալիայում Մխիթարյան միաբանության գործունեությունը:…
Մատենադարանը դարձնել հնագույն ձեռագրերի պահպանման տարածաշրջանային կենտրոն. Արմեն և Նունե Սարգսյանները հանդիպել են ինստիտուտի տնօրենի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 25-ին այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան և հանդիպել տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ: Զրուցակիցները խոսել են Մատենադարանի կողմից իրականացվող ծրագրերի և հետագա նախագծերի մասին, քննարկել Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր: Հանրապետության նախագահը նշել է, որ արտերկրյա այցերին միջազգային…
ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան: Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը, որոնք քաջածանոթ են 20-րդ դարի այդ երկու մեծահամբավ արվեստագետների գործերին, տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին: Շրջայցից հետո Հանրապետության…
Նախագահ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել հուշակոթողին: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ…
ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է «նախագահական համերգաշարը»
Ապրիլի 3-ին ՀՀ նախագահի նստավայրում դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով մեկնարկել է «Նախագահական համերգաշարը»: «Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում», – ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Համերգին ներկա…
ՀՀ նախագահի տիկինը խնդիրներ է տեսնում հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու հետ կապված
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը այցելեց «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում գործող «Լուսե» ուսումնավերականգնողական կենտրոն: Նունե Սարգսյանը շրջեց կենտրոնում, շփվեց երեխաների և նրանց ծնողների հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում նախագահի տիկինն ասաց, որ «Լուսե» կենտրոնն օգնում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին, այլև նրանց խնամակալներին: «Մեր հասարակության մտածելակերպը պետք է փոխենք:…
ՀՀ նախագահի տիկինը հանդիպել է ԱՄԷ պետնախարարի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբդու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։ Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հանրապետության նախագահի տիկինը և պետնախարարը խոսել են երկու երկրների միջև մշակութային ու կրթական փոխգործակցության մասին։ Նշելով, որ Հայաստանում, և հայերն ընդհանրապես,…
Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան
Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից:«Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ։ Թանգարանի ղեկավարությունը տեղյակ է, թե հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված ինչ գեղեցիկ ու յուրահատուկ ցուցահանդես ենք ունեցել Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում»,…
Նախագահ Սարգսյանը Գյումրիում այցելել է Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ
Աշխատանքայի այցով Գյումրիում գտնվող նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան: Գյումրու Վարպետաց փողոցում գտնվող՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում տեղակայված թանգարանում ներկայացված է մեծ գյումրեցու, սիրված արվեստագետի, ուրախ ու տխուր մարդու կյանքն ու գործունեությունը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ կինոյի և թատրոնի մեծ կատակերգուին ժողովուրդը սիրում էր…
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը
Շիրակի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը: Հայտնում է aysor.am-ը։ Ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի և թատրոնի ներկայացուցիչների հետ: Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգևած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել…
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ կմեկնի Գերմանիա
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն,հայտնում է panorama.am-ը. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի…














